28.06.2010 20:02

Google-ը ստեղծում է սեփական սոցիալական ցանցը

Google կորպորատիվ ընկերությունը շուտով կներկայացնի սեփական սոցիալական ցանցը` ''Google Me'' անվանմամբ: Այս մասին է գրում Twitter-ի իր միկրոբլոգում Digg սոցիալական ռեսուրսի հիմնադիր` Քեվին Ռոուզը:

Ռոուզը հիմնվում է

«բավականին ստույգ տեղեկությունների» վրա և հայտնում է, որ ''Google Me''-ն կարող է դառնալ Facebook-ի մրցակիցը: The San Francisco Weekly թերթի բլոգի հեղինակ Ալեքսիա Ցոցիսը նշում է, որ նոր արտադրանքի մասին ինֆորմացիայի նման տարածումը անսովոր է համարվում, քանի որ Ռոուզը ընկերության անդամ չէ:

Նշենք, որ Google-ն արդեն ունի սոցիալական ցանց` ''Orkut'' անվամբ: Այն կիրառվել է 2004 թվ.-ից և այժմ ունի ավելի քան 100 միլիոն գրանցված օգտվողներ: Այն մեծ ճանաչում ունի Բրազիլիայում և Հնդկաստանում, որոնց բաժին է ընկնում օգտվողների 70 տոկոսից ավելին:

2010թվ-ի փետրվարին Google-ը ներկայացրեց սոցիալական Buzz սերվիսը, որը հնարավորություն է ընձեռում կիսվել տեղեկատվությամբ այլ օգտվողների հետ` Google Mail փոստային սերվիսի միջոցով: Այդ սերվիսին միանալու իրավունքն ավտոմատ ստացել են Google-փոստի բոլոր օգտվողները, ինչը հանգեցրեց Buzz-ի հետ աշխատել չցանկացող մարդկանց կողմից բազմաթիվ բողոքների: Արդյունքում` Google-ն անջատեց դեպի Buzz ավտոմատ միացումը:

Նախկինում հայտնել են, որ աշխարհում գերհզոր Facebook սոցիալական ցանցը պլանավորում է ստեղծել սոցիալական փնտրման համակարգ: Այն կդրվի այն էջերի փնտրման արդյունքներում, որոնք դուր են եկել օգտվողի ընկերներին:

Նման նորություններ (թեգերով)

Վերև