29.06.2010 18:33

Տորենտների սիրահարը դատի է տվել «Փոթորկի տիրակալը» ֆիլմի պրոդյուսերին

Ամերիկացի Ջեֆ Կավալսկին պատասխան հայտ է ներկայացրել «Փոթորկի տիրակալը» ֆիլմի իրավասուներին` խոստանալով դատել ժապավենը ներբեռնող ֆայլ փոխանակելու սիրահարներին. գրում է CNet News-ը:

Կավալսկին, ով նախքան ֆիլմերի

գնելը ներբեռնել է դրանք, գործի դիտարկման ժամանակ պահանջել է դատարանից մերժել «Փոթորկի տիրակալը» ֆիլմի պրոդյուսերին, Voltage Pictures կինոընկերությանը: Կավալսկին լրագրողներին հայտնել է, որ կոնկրետ «Փոթորկի տիրակալը» ֆիլմը նա չի ներբեռնել, այլ ստեղծել է կրկնօրինակ ձեռքբերված լիցենզիոն բնօրինակից:

Voltage Picture-ը իր իրավունքները խախտողների քանակը գնահատել է 5 000 հոգի, սակայն անուններ չի հրապարակել: Այսպիսով, եթե Կավալսկին Voltage Pictures-ի ցուցակի մեջ չի մտնում, ապա նրա պատասխան հայտը կարող է անիմաստ լինել: Իր պահանջների իրավասությունը կարելի կլինի գնահատել միայն այն դեպքում, երբ Voltage Pictures-ը պրովայդերներից կպահանջի իրավախախտողների մասին տեղեկատվության տրամադրում:

«Փոթորկի տիրակալը» ֆիլմը Իրաքում ծառայող ամերիկացի ականազերծողների մասին է: 2010 թվ.-ին ֆիլմը ստացել է ինը «Օսկար», այդ թվում` լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսուրայի համար:

Նման նորություններ (թեգերով)

Վերև