30.06.2010 20:43

Բացվել է երաժշտական խանութ` YouTube-ի համար

YouTube -վիդեոհոսթինգի համար սկսել է իր աշխատանքը լիցենզիոն երաժշտության խանութը, գրում է TechCrunch տեխնոլոգը: friendlymusic.com կայքի այցելուների համար մեկ կոմպոզիցիան կարժենա 1.99 ԱՄՆ դոլար:

Վճարումից հետո օգտվողները

կարող են ներբեռնել երգերը mp3 ֆորմատով` 320 կբիտ/վ արագությամբ: Ներբեռնված թրեկերին կարելի կլինի կցել ցանկացած վիդեոուղեկցում և հետո ներդնել այն YouTube-ում: Ձեռքբերված երգերի դրվագները կարելի կլինի նաև կիրառել օգտվողի այս կամ այն հոլովակների համար:

Կայքի հավաքածուն առայժմ ներառում է 35 հազար երաժշտական թրեկեր: Սակայն նրա ադմինիստրացիան նշում է, որ որոշ կոմպոզիցիաներ կարող են անհասանելի լինել որոշակի երկրների և ռեգիոնների համար: Օգտվողները կկարողանան որոնումն իրականացնել ըստ կատարողների, ըստ ժանրերի կամ երաժշտության ուղղվածությունների, ինչպես նաև նախքան յուրացնելը` լսել թրեկերը:

Ներկա պահին, YouTube-ում տեխնիկապես հնարավոր է արտաբեռնել հոլովակներ` ցանկացած երաժշտության ուղեկցությամբ, սակայն այն հոլովակները, որոնցում օգտագործվում են “ծովահենային” երգերից դրվագներ, կարող են ավտոմատ կերպով հեռացվել սերվիսից կամ ցուցադրվել առանց ձայնի:

Նման նորություններ (թեգերով)

Վերև