30.06.2010 20:43

Facebook-ն իր կողմն է գրավել Google Chrome-ի ՕՀ-ի ստեղծողին

Facebook սոցիալական ցանցը իր կողմն է ներգրավել Google-ի օպերացիոն համակարգի ստեղծողին և գլխավոր ծրագրավորողին` Մեթյու Փափակիպոսին, գրում է TechCrunch տեխնոլոգը:

Փափակիպոսը նոր աշխատանքին

անցնելու մասին հաղորդագրություն է տեղադրել Twitter-ի իր միկրոբլոգում: Հետագայում Facebook-ը հաստատել է այդ լուրը և հայտնել, որ սոցիալական ցանցը Փափակիպոսին տեսնում է և’ որպես հաջողակ ծրագրավորողի, և’ որպես ձեռներեցի: Ընդ որում` դեռ չի հայտնել, թե Facebook-ում ինչո՞վ է զբաղվելու Փափակիպոսը:

Ծրագրավորողն աշխատել է Google-ում 2007 թվ.-ից, երբ վերջինս գնել է PeakStream կազմակերպությունը, որտեղ նա զբաղեցնում էր տեխնոլոգիաների գծով տնօրենի և ծրագրային ապահովման վերամշակման գծով փոխտնօրենի պաշտոնները: Google-ում Chrome OS-ի վրա կատարվող աշխատանքների ղեկավարման հետ մեկտեղ Փափակիպոսը գլխավորել է HTML5 պրոեկտը` Chrome OS-ի համար, ինչպես նաև ղեկավարել է ՕՀ-ի համար գրաֆիկական պրոցեսորի մշակման աշխատանքները:

Սպասվում է, որ Google-ը մինչև տարեվերջ կթողարկի իր սեփական ՕՀ-ն: Chrome OS-ը մշակվելու է համակարգիչներում կիրառվելու համար և հիմնված է լինելու Chrome ինտերնետ-բրաուզերի վրա:

Google-ի աշխատակցի` Facebook տեղափոխվելու այս դեպքն առաջինը չէր: Նախկինում հայտնի է դարձել Android պլատֆորմայի մշակողի' Էրիկ Ցենգի տեղափոխման մասին: Վերջինս սոցիալական ցանցում գլխավորել է մոբայլ լուծումների բաժինը:

Նման նորություններ (թեգերով)

Վերև