01.08.2010 20:18

Facebook –ն ընդունելու է օգտվողների հարցերը

Հանրահայտ Facebook սոցիալական ցանցը կթույլատրի օգտվողներին հարցեր հղել սոց.ցանցի այլ մասնակիցներին: Համապատասխան ծառայության բետա-տարբերակը կիրառվել է հուլիսի 28-ին, այս մասին հաղորդվում է Facebook բլոգում:

Օգտվողները կարող են հարցերն

ուղղել անմիջապես իրենց «պատի» մենյուից(անձնական էջի): Ընդ որում, նրանք կարող են համալրել հարցերը նկարներով կամ հարցում անցկացնելու ֆորմայով:

Հարցերը հնարավոր կլինի համալրել նաև հատուկ նշումներով(«տեգերով», օրինակ` «նկարներ» կամ «սպորտ»): Ըստ մշակողների խոսքերի` այդ դեպքում մեծանում է հավանականությունը, որ հարցին կպատասխանի տվյալ թեմայով հետաքրքրված մարդը:

Այդ հարցերը տեսանելի կլինեն սոց.ցանցի բոլոր մասնակիցների համար: Դեռևս, Questions ծառայությունը հասանելի է թեստերների սահմանափակ շրջանակի համար, այդուհանդերձ, Facebook-ը մտադիր է ապագայում այն հասանելի դարձնել բոլոր օգտվողների համար:

Հունիսի վերջերին Facebook-ի երկու նախկին աշխատակիցները բացել են Quora սերվիսը, որը նույնպես օգտվողներին թույլ է տալիս ստանալ բնական լեզվով տրված հարցերի պատասխանները: Սերվիսի յուրահատկությունը հատուկ մեխանիզմի օգտագործումն է, որը հարցերը ցուցադրում է միայն այն օգտվողներին, ովքեր իսկապես կարող են պատասխաններ տալ:

Հուլիսի վերջերին նման ծառայություն է ներակայցրել նաև ԱՄՆ-ում հայտնի Ask.com փնտրման համակարգը: Նշենք, որ Ռուսաստանում արդեն կան նման ծառայություններ` «Ответы@Mail.ru» և «Вопросы и ответы от Google»:

Վերջին անգամ փոփոխվել է 01.08.2010 20:36

Նման նորություններ (թեգերով)

Վերև