01.08.2010 20:21

YouTube-ը մեծացրել է արտաբեռնվող տեսահոլովակների տևողությունը

YouTube-ի պաշտոնական բլոգում տեղեկացվում է, որ YouTube վիդեո-հոսթինգը մեծացրել է օգտվողների կողմից արտաբեռնվող տեսահոլովակների տևողությունը:Այժմ օգտվողները կկարողանան արտաբեռնել մինչև 15 րոպե տևողությամբ հոլովակները: Նախկինում YouTube-ը սովորական օգտվողների հոլովակները սահմանափակում էր 10 րոպեներով:

Վիդեո-հոսթինգը նաև օգտվողների համար

մրցույթ է հայտարարել: Մրցույթին մասնակցելու համար, բավարար կլինի մինչև օգոստոսի 4-ը սերվիսում արտաբեռնել հոլովակ "yt15minutes" տեգով: Դրանից հետո հատուկ հանձնաժողովը կընտրի հաղթողներին, որոնց հոլովակները կցուցադրվեն վիդեո-հոսթինգի գլխավոր էջում:

Այս 15-րոպեանոց հոլովակներին անցնելու քայլը YouTube-ը բացատրել է հեղինակային իրավունքների պաշտպանության ոլորտի առաջընթացով: Վիդեո-հոսթինգի ներկայացուցիչների խոսքերով` իրավասուների, այդ թվում` կինոընկերությունների և երաժշտական լեյբլների կողմից ակտիվորեն օգտագործվում են հեղինակային իրավունքների խախտման առարկայի կոնտենտի ստուգման համապատասխան ավտոմատ համակարգեր: Արդյունքում` YouTube-ը կարողացավ առանց «ծովահենների» դեմ պայքարի համար ծախսերի նշանակալից մեծացման անհրաժեշտության` մեծացնել հոլովակների տևողությունը:

2010թվ.-ին YouTube-ը սերվիսում ներկայացրեց մի շարք տեղնոլոգիական նորամուծություններ: Այսպես, վիդեո-հոսթինգում ներկայացրել են “հոլովակների խմբագիր”, պարզեցրել են բարձր հստակությամբ վիդեոների դիտումը և հայտարարել են 4096x2304 կետայնության համատեղելիության մասին:

Վերջին անգամ փոփոխվել է 01.08.2010 20:36

Նման նորություններ (թեգերով)

Վերև