26.08.2010 16:34

Կոլումբիայում սպանությունը անոնսել են Facebook-ի միջոցով

Կոլումբիայում տեղի են ունեցել երեք սպանություններ, որոնք անոնսվել են Facebook սոցիալական ցանցում: Հանցագործների զոհերը եղել են երկրի հարավում Պուերտո-Ասիս ոչ մեծ քաղաքում բնակվող 16-ից 19 տարեկան երիտասարդներ, հայտնում է CNN-ը:

Զոհվածների անունները

տեղադրված են ցանկում, որը հրապարակվել է հանրահայտ սոցցանցի էջերում: Այդ ցուցակը հայտնվել է օգոստոսի 17-ին, առաջին երկու սպանություններից հետո:

Ցուցակում կան Պուերտո-Ասիսի 69 բնակիչների անունները, որոնց սպառնում են սպանությամբ, եթե նրանք եռօրյա ժամկետում չլքեն քաղաքը: Երրոդ սպանությունը կատարվել է օգոստոսի 20-ին, ինչից հետո սպանությունների հետաքննությամբ զբաղվեցին ոստիկանները:

Օգոստոսի 20-ին հրապարկվել էր նաև պոտենցիալ զոհերի երկրորդ ցուցակը, որը բաղկացած է 31 անուններից: CNN-ը, հղվելով RCN ռադիոկայանին, հայտնում է, որ ցուցակում միայն կանայք են:

Ոստիկանությունն արդեն նշանակել է 5 միլիոն պեսո պարգևատրություն հետաքննությանն օգնող տեղեկատվության համար: Հետաքննությանը ներգրավվել են նաև երկրի մայրաքաղաքի մասնագետները: Նշվում է, որ սպանությունների կազմակերպման մեջ կասկածում են տեղական հանացախմբին, որը կապված է նարկոբիզնեսի և մարմնավաճառության հետ:

Վերջին անգամ փոփոխվել է 26.08.2010 16:44

Նման նորություններ (թեգերով)

Վերև