26.08.2010 16:34

ԱՄՆ-ում պատրաստվում են օրինականորեն հետապնդել ինտերնետ-ինքնակոչերին

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում մշակվել է օրինագիծ ինտերնետ-ինքնակոչերին իրավաբանորեն հետապնդելու համար: Բիլլը/նախագիծը/ պատրաստվել է նահանգի սենատոր Ջո Սիմիտիանի կողմից, գրում է BBC News-ը:

Օրինագծում գրված է,

որ անձանց, ովքեր ինտերնետում իրենց ուրիշի տեղն են դնում, սպառնալու է հազար ԱՄՆ դոլար արժողությամբ տույժ կամ մեկ տարի ժամկետով բանտարկություն: Ընդ որում նման իրավախախտումների զոհերին հնարավորություն է տրվելու ինքնակոչերից պահանջելու փոխհատուցում:

Սիմիտիանը հստակեցրել է, որ հետապնդման հիմնական թիրախ դառնալու են անձինք, ովքեր սոցիալական ցանցերում նպատակաուղղված ստեղծում են ոչ ճշգրիտ էջեր և գործում են առանց այն մարդկանց համաձայնության, որոնց անունով հանդես են գալիս Ցանցում: Միևնույն ժամանակ մտավախություններ կան, որ օրինագծի «Զոհեր» կարող են դառնալ նաև հումորային ռեսուրսները, որոնք վարվում են որպես քաղաքագետների և հայտնիների նմանակումներ:

Օրինագիծը արդեն ներկայացվել է նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերին` հաստատվելու համար: Նշանակալի է այն, որ նախագծի հեղինակը նրանում հղումներ է անում նահանգի օրենքներին` ժամկետագրված 1872 թվականով:

Վերջին անգամ փոփոխվել է 26.08.2010 16:44

Նման նորություններ (թեգերով)

Վերև