18.09.2010 10:29

Ինտերնետ պրովայդերների ռեյտինգ: Հուլիս և Օգոստոս

Ձեզ ենք ներկայացնում հուլիս և օգոստոս ամիսների ինտերնետ պրովայդերների միջին արագությունների և օգտագործողների կարծիքների մասին հաշվետվությունը: Այն հիմնված է www.speedtest.am կայքի ավելի քան 106000 այցելությունների մոտ 275000 չափումների վրա (այցելությունների քանակի մասին տվյալները վերցված են Circle.am կայքի վիճակագրությանից http://www.circle.am/?w=6196 ): Այն մասին, թե ինչ թե ինչպես է կատարվում արագության չափումը, ինչպես են մշակվում չափումներից ստացված տվյալները և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղից http://speedtest.am/en/terms-of-service.html :

Average Speed

Այս հաշվետվության արդյունքը

զգալիորեն տարբերվում է նախորդից: Վերջին ամիսների ընթացքում ինտերնետ պրովայդերներից շատերը անցկացրեցին ակցիաներ և կատարեցին գնային փոփոխություններ: Այս ամենի արդյունքում վերջնական օգտագործողի ինտերնետ կապի միջին արագությունը զգալիորեն աճել է, ինչը պարզ երևում է հուլիս-օգոստոս ամիսների հաշվետվությունը հունիս ամսվա հաշվետվության հետ համեմատելիս:

Առաջին հերթին ներկայացնենք աղյուսյակը, որտեղ ինտերնետ պրովայդերները դասավորված են ըստ չափումների միջին արագությունների`

FastNet 1123.47կբ/վ
Ucom 1120.30կբ/վ
Orange 1008.35կբ/վ
Beeline 874.57կբ/վ
ADC 721.21կբ/վ
Icon 639.61կբ/վ
Cornet 542.04կբ/վ
Vivacell 533.38կբ/վ
Web 521.31կբ/վ
Arminco 420.76կբ/վ
Radionet 400.54կբ/վ
Harknet 385.45կբ/վ
Infotech 350.54կբ/վ

Average Speed

Ինչպես երևում է ամենաբարձր միջին արագությունը ունի FastNet-ը: Երկրորդ տեղում է Ucom-ը` 1120 կբ/վ արագությամբ, իսկ եռյակը եզրափակում է Orange-ը 1008 կբ/վ արագությամբ: Բոլոր պրովայդերների միջին արագությունը կազմում է 664.30 կբ/վ

Երկրորդ աղյուսյակում ներկայացված են ինտերնետ պրովայդերները ըստ օգտագործողների տրված գնահատականների (առավելագույնը 5 բալ):

Ucom 3.87
ADC 3.72
Beeline 3.67
Orange 3.49
Icon 3.28
FastNet 3.09
Vivacell 3.02
Web 2.76
Radionet 2.62
Cornet 2.43
Harknet 2.30
Arminco 2.21
Infotech 2.13

Average Vote

Փաստորեն ըստ իր մատուցած ծառայություններից օգտվողների կարծիքի ամենաբարձր գնահատականին է արժանացել Ucom-ը 3.87 միավորով, երկրորդ տեղում է ADC-ն 3.72 միավորով, իսկ երրորդ տեղը Beeline-ինն է 3.67 միավորով:

Ինչպես կարելի է դատել ներկայացված տվյալներից ինտերնետ հասանելիության միջին արագությունը Հայաստանում զգալիորեն բարձրացել է, ինչն արդեն ողջունելի է և իհարկե հուսով ենք, որ ժամանակի ընթացքում կտեսնենք ավելի լավ ցուցանիշներ:

SpeedTest.am կայքի ադմինիստրացիա

Վերջին անգամ փոփոխվել է 18.09.2010 10:37

Նման նորություններ (թեգերով)

Վերև