16.03.2011 00:49

Դպրոցական աղջկա երեկույթին խոստացել էր գալ Facebook - ի 200 հազար օգտվող

Երեկույթին, որի մասին հաղորդագրությունը ավստրալիացի մի դպրոցական աղջնակ (նրա անունը չի նշվում) տեղադրել էր Facebook սոցիալական ցանցում, խոստացել էր գալ մոտ 200 հազար մարդ: Երբ Սիդնեյի տասնհինգամյա բնակչուհին իմացավ այդ մասին, նա ջնջեց երեկույթի հայտարարությունը և դիմեց ոստիկանություն:

Աղջիկը պատմեց, որ մի քանի օր առաջ

սոցիալական ցանցի իր էջում բացօդյա երեկույթի մասին հատարարություն է տեղադրել: Նա բացատրել է, որ նա ժամանակ չուներ իր ընկերներին անհատապես հրավիրելու, այդ պատճառով էլ նա որոշել էր համապատասխան հաղորդագրություն թողնել Facebook - ում (նա նաև նշել էր, որ դեմ չէր լինի եթե իր ընկերներն իրենց հետ բերեին իրենց ծանոթներին): Բացի այդ աղջիկը բաց մուտով էջում հասանելի է թողել նաև իր տան հասցեն, ինչպես նաև բջջային հեռախոսի համարը:

Շուտով նրան սկսեցին հաղորդագրություններ ուղարկել ինչպես Facebook - ով, այնպես էլ բջջային հեռախոսին: Բացի այդ աղջկան սկսեցին զանգել անծանոթներ` խոստանալով գալ նրան երեկույթին: Հյուրերի հոսքից վախեցած` երիտասարդ ավստրալիացին ջնջեց երեկույթի հայտարարությունը, սակայն այդ ժամանակ Facebook - ի օգտվողներից մեկը, ով տարածել էր երկույթի մասին լուրն իր ծանոթների շրջապատում, իսկ վերջիններս էլ` իրենց հերթին յուր ընկերների շրջանում, արդեն հասցրել էր պատճենել այն:

Վերջնական արդյունքում օգտվողները երեկույթի հայտարության արձագանքները վերածեցին տարերայի ֆլեշմոբի: Մի քանի օրվա ընթացքում հրավերին պատասխանեցին տասնյակ հազարավոր մարդիք, և մարտի 15 - ի առավոտյան նրանց թիվը հասավ 200 հազարի:

Դպրոցական աղջիկը, որը որոշել էր իր ընկերներին երեկույթի հրավիրել, հայտարարեց, որ շատ էր վախեցել սոցիալական ցանցի օգտվողների ակտիվությունից և կասեցրել էր իր էջի գործունեությունը: Անցանկալի հյուրերի այցից խուսափելու համար նա ոստիկանություն է կանչել, որի աշխատակիցները հերթապահելու են աղջկա տան մոտ այն օրը, երբ պիտի տեղի ունենար երեկույթը: Նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել նաև 2010 թվականի աշնանը Մեծ Բրիտանիայում:

Այդ ժամանակ տասնչորսամյա Ռեբեկկա Ջավելոն ստիպված էր եղել հետաձգել իր ծննդյան տարեդարձի տոնումն այն պատճառով, որ տարեդարձի հրավերին արձագանքել էր Facebook - ի ավելի քան 21 հազար օգտվող: Ինչպես և ավստրալիացի դպրոցական աղջկա դեպքում, դա տեղի էր ունեցել այն պատճառով, որ Ռեբեկկան անտեսել էր գաղտնիության կարգավորումը և հայտարությունը տեղադրել անսահմանափակ մուտքով էջում:

Վերջին անգամ փոփոխվել է 16.03.2011 01:01

Նման նորություններ (թեգերով)

Վերև