26.03.2011 13:24

Սոցիալական ցանցերի օգտվողներին առաջարկել են ձեռք բերել վիրտուալ ընկերուհիներ

Ինտերնետում հայտնվել է Cloud Girlfriend կայքը, որը ծանուցում է մի ծառայության մասին սոցիալական ցանցերի այն օգտվողների համար, ովքեր ցանկանում են իրենց ընկերների մոտ տպավորություն ստեղծել, որ աղջկա հետ հարաբերություններ ունեն:

“Քայլ1.

Նկարագրիր քո իդեալական աղջկան: Քայլ2. Մենք նրան իրական կդարձնենք: Քայլ3. Գտիր և հարաբերությունների մեջ մտիր նրա հետ քո սիրելի սոցիալական ցանցում: Քայլ4. Վայելիր երկարատեև հրապարակային հարաբերություններ քո իդեալական աղջկա հետ”, - ասվում է Cloud Girlfriend - ի գլխավոր էջի վահանակում

Նույն տեղում օգտվողներին առաջարկվում է ֆորմայի բերել իրենց e-mail հասցեն: Hacker News ֆորումի այցելուները ենթադրել են, որ Cloud Girlfriend - ը մի ծրագիր է, որն ավտոմատ ռեժիմով աղջկա անունից օգտվողի էջում հաղորդագրություններ է թողնելու` վերջինիս ընկերների մոտ ստեղծելով ռոմանտիկ հարաբերությունների պատրանք:

Աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցը Facebook - ն է, որում ավելի քան 600 միլիոն էջ է գրանցված: Hacker News - ի քննարկման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Cloud Girlfriend ծրագիրը նախատեսված է հենց Facebook - ի օգտվողների համար: Այդ մասին գրում է Business Insider SAI տեխնոբլոգը:

Աշխատում է արդյոք ծրագիրը ներկայիս դրությամբ և արդյոք այն հաստատվել է Facebook - ի և այլ սոցիալական ցանցերի ադմինիստրացիաների կողմից, չի հստակեցվում: :

Հայտնի չէ նաև, թե Cloud Girlfriend - ն ինչ կարող է առաջարկել այն օգտվողներին, ովքեր ցանկանում են հարաբերությունների մեջ մտնել արական սեռի ներկայացուցիչների հետ. Cloud Boyfriend կայք համացանցում դեռևս չկա:

Վերջին անգամ փոփոխվել է 26.03.2011 14:05

Նման նորություններ (թեգերով)

Վերև