27.03.2011 11:13

Facebook-ը կթողարկի “Հարցեր” ֆունկցիան

Facebook սոցիալական ցանցում շուտով կհայտնվի “հարցեր” ֆունկցիան, որը թույլ կտա սոցիալական ցանցի մասնակիցներին խորհրդակցել ընկերների հետ:

“Հարցեր” (Questions) կոճակը

հայտնվելու է “Հրատարակել” մենյույում ` “Ստատուս”, “Լուսանկար”, “Հղում”, “Տեսագրություն” կետերի կողքին:

Facebook - ի ադմինիստրացիայի խոսքերով` “Հարցեր” - ը հորինվել է որպես “Ստատուս” - ների մասնագիտացված տարբերակ, որոնցում օգտվողները կկարողանային իրենց ընկերներին հարցեր տալ իրենց հետաքրքրող թեմաների շուրջ, օրինակ. “Որն է Երևանում ձեր ամենասիրած ռեստորանը”, ինչպես նշվում է մամլո ասուլիսում, նման հարցերի պատասխանները փորձագետների ներգրավման կարիք չունեն, իսկ օգտվողների համար արժեքավոր են նրանով, որ արտացոլում են իրենց ընկերների կարծիքը:

Նորամուծության մանրամասներին կարելի է ծանոթանալ "Questions" հատուկ էջում: Facebook - ի ղեկավարությունը մտադիր է ֆունկցիան գործի դնել մոտ ժամանակներս, ընդ որում այն գրեթե միանգամից հասանելի կդառնա բոլոր օգտվողներ համար ողջ աշխարհում: Լուրը գրելու պահին տվյալ ֆունկցիան Ռուսաստանում և Հայաստանում դեռևս չէր ակտիվացվել:

Facebook - ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն է, որում գրանցված է ավելի քան 600 միլիոն էջ:

Վերջին անգամ փոփոխվել է 27.03.2011 12:47

Նման նորություններ (թեգերով)

Վերև