Ցանցից օգտվողներին առաջարկվում է միջոցառման էջում (կամ Սպիտակ տան կայքի հատուկ ձևում) տեղադրել իրենց հարցերը գործող նախագահին: Լավագույնները կընտրվեն և կտրվեն Օբամային, որոնց նա կպատասխանի ուղիղ եթերում Կալիֆորնիայի Պալո-Ալտոյում գտնվող Facebook - ի կենտրոնական շտաբից:
Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 20 - ին: Ինտերնետ-հանրության հետ Օբամային կօգնի հաղորդակցվել Facebook - ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
Բարաք Օբաման իր նախընտրական արշավի սկսման մասին հայտարարել է ապրլի 4 - ին: Նա նույնն արել է նաև ինտերնետում. նրա անձնական կայքը` BarackObama.Com, փոխել է իր տեսքը, սովորական նյութերի փոխարեն այնտեղ հայտնվել են ագիտացիոն հոդվածներ և տեսանյութեր: Մինչ այդ օրը Օբամայի ծրագրերը հստակ հայտնի չէին: Չնայած` նրա օգնականները պնդում էին, որ գործող նախագահը պատրաստվում է երկրորդ անգամ ընտրվել, նա այդ հարցի շուրջ չէր խոսում: Նշենք, որ Օբաման` ինքը լինելով ինտերնետի աչքի ընկնող օգտվող և տարատեսակ ծառայությունների սիրահար, ավանդաբար հենվում է օնլայն-հասարակության աջակցության վրա:
2008 թվականին ևս առաջին սևամորթ թեկնածուն իր նախընտրական արշավը մեծամասամբ սոցիալական ցանցում էր կառուցել, որտեղ մեծ հեղինակություն էր վայելում: 2010 թվականին դառնալով նախագահ` Օբաման պետությունների ղեկավարներից առաջինն էր, ով YouTube -ով օնլայն-կոնֆերանս անցկացրեց:
Երկրի 44 - րդ ղեկավարը ունի միկրոբլոգ Twitter - ում (BarackObama) և էջ Facebook - ում (BarackObama): Երկու ծառայություններում էլ Ամերիկայի նախագահը մտնում է ամենահայտնի օգտվողների հնգյակի մեջ: