02.05.2011 10:34

Facebook-ի ներդրողները մեկ միլիարդ դոլարի բաժնետոմսեր կվաճառեն

Facebook - ի ներդրողների մի խումբ մտադիր է մոտ մեկ միլիարդ դոլար գումարի բաժնետոմսերի փաթեթ վաճառել: Այդ մասին հաղորդում է Reuters - ը:

Բաժնետերերը սպասում են

Facebook - ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի և ֆինանսների գծով տնօրեն Դեվիդ Էբերսմանի (David Ebersman) կողմից գործարքի հաստատմանը: Սոցիալական ցանցի ադմինիստրացիայի ներկայացուցիչները հրաժարվեցին պաշտոնական մեկնաբանություններից:

Փորձագետների հաշվարկով, եթե գործարքը կայանա, այն ընկերության պատմության մեջ ամենախոշորներից մեկը կլինի, իսկ Facebook - ի գնահատված արժեքը շուկայում 70 միլիարդ դոլարի կհասնի: Ընդ որում նշվում է, որ բաժնետերերը գնացել են փաթեթի գնի իջեցման: Բաժնետոմսերի բաշխման առաջին տարբերակը Facebook - ի գնահատված արժեքը 90 միլիարդ դոլարի էր հասցնելու, սակայն մերժել է պոտենցիալ գնորդների կողմից:

2011 թվականի մարտի սկզբին General Atlantic ներդրումային հիմնադրամը համաձայնության եկավ գնել Facebook - ի բաժնետոմսեր` ելնելով ընկերության 65 միլիարդ դոլար արժողությունից: Դրանից մի քանի ամիս առաջ Goldman Sachs ամերիկյան ներդրումային բանկը սոցիալական ցանցը 50 միլիարդ դոլար էր գնահատում: Facebook - ի իր գնահատմամբ հանդես է եկել նաև ռուսական "Открытие" բանկը` նշելով ներկայիս դրությամբ ամենաբարձր արժեքը` 76.4 միլիարդ:

Facebook - ն աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցն է, որտեղ ավելի քան 600 միլիոն էջ է գրանցված:

Վերջին անգամ փոփոխվել է 02.05.2011 10:47

Նման նորություններ (թեգերով)

Վերև