05.05.2011 19:40

Ճապոնացիները ինտերնետով 'համբուրվելու' սարք են հնարել

Տոկիոյի էլեկտրական հաղորդակցության համալսարանի հետազոտողները համբույր հաղորդող սարք են հնարել, գրում է DigInfo TV - ն: Նրա օգնությամբ երկու ինտերնետից օգտվողներ կարող են “համբուրվել”` գտնվելով միանգամայն տարբեր վայրերեում:

Սարքավորումն իրենից

ներկայացնում է երկու զույգ ապարատ, որոնք միացվում են համակարգչին: Համբույրի զգացողությունը փոխանցեում է ապարատի կոր պլաստիկ ծայրը: Օգտվողներն այն բերանն են դնում և պտտում այն ժամացույցի սլաքի նույն կամ հակառակ ուղղությամբ: Երկու օգտվողների գործողությունները սինխրոնիզացվում են ինտերնետի միջոցով. եթե նրանցից մեկը սկսում է պտտել իր ապարատի ծայրը, երկրորդ օգտվողի մոտ այն նույպես սկսում է շարժվել:

Սարքը դեռևս գոյություն ունի միայն նախատիպի տեսքով: Ստեղծողները մտադիր են այն լրացուցիչ մշակման ենթարկել: “Համբույրի հաղորդչին” ավելացնելու համար առաջարկվող կատարելագործումների թվում են համային զգացողությունների փողանցման ֆունկցիան և զուգընկերոջ շնչառության իմիտացիան: Թե ինչպես են գինկանները պատրաստվում իրականացնել այդ գաղափարները, չի հաղորդվում:

YouTube - ում տեղադրված տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է սարքն աշխատում:

Վերջին անգամ փոփոխվել է 05.05.2011 19:53

Նման նորություններ (թեգերով)

Վերև