13.05.2011 16:05

Facebook-ն օգտվողների նկարները գովազդային հարթակի է վերածել

Facebook - ի լուսանկարչական ալբոմներում նոր ֆունկիցա է հայտնվել, որը թույլ է տալիս նկարների վրա նշել որոշ ֆիրմաների և բրենդների արտադրանքը, ինչպես նաև հայտնությունների կամ զանգվածային լրատվական միջոցներ: Այդ մասին հայտնվում է սոցիալական ցանցի Inside Facebook պաշտոնական բլոգում:

Այս կերպ,

բոլոր նրանք ովքեր Facebook - ում էջ ունեն կկարողանան կոնկրետ ապրանքատեսակի հանդեպ համակրանք արտահայտել` առաջարկելով այն իրենց ընկերներին: Եթե օգտվողը սոցիալական ցանցում շատ հետևողներ ունի, այս ֆունկցիայի օգնությամբ նա կկարողանա ուշադրություն հրավիրել ապրանքանիշի պաշտոնական էջի վրա և բարձրացնել նրա հաճախելիությունը:

Նոր “tag”- երը դրվելու են նույն ձևով, ինչպես և առաջ. այն բանից հետո, երբ օգտվողը նկարի վրա կնշի որևէ ապրանք կամ որևէ մարդու, նկարի տակ կհայտնիվ համապատասխան էջի հղումը:

Նախկինում այս կերպ նկարի վրա հնարվոր էր նշել միայն ընկերներին: Նման նշումներով նկարները կարելի է թաքցնել այլ օգտվողներից` փոխելով գաղտնիության կարգավորումները:

Գործողությունը չի արտացոլվի նորություններում, որոնք տեղադրվում են օգտվողի պրոֆիլում և նրա ընկերների նորությունների ժապավեններում: Միայն օգտվողներն իրենք կարող են դնել նշումները: Դա ընկերություններին կզրկի ինքնագովազդի նպատակներով նոր ֆունկցիան շահագործելու հնարավորությունից:

Վերջին անգամ փոփոխվել է 13.05.2011 16:18

Նման նորություններ (թեգերով)

Վերև