Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ |
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաները (ԻՏ, անգլ. information technology, IT) Կանոնակարգերի և գործունեության ոլորտների մեծ դաս է, որոնք վերաբերում են տվյալների կառավարմանը և մշակմանը, այդ թվում նաև հաշվողական տեխնիկայի կիրառմամբ: Ներկայումս Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ ասելով ամենից հաճախ հասկանում են համակարգչային տեխնոլոգիաներ: Մասնավորապես ԻՏ-ը գործ ունեն համակարգիչների և ծրագրերի հետ ինֆորմացիայի պահպանման, փոխակերպման, անվտանգության, մշակման, ուղարկման և ստացման համար: Համակարգչային տեխնիկայի և ծրագրավորման մասնագետներին հաճախ անվանում են ԻՏ մասնագետներ: ՅՈՒՆԵՍԿՈ-ի սահմանման համաձայն ԻՏ-ն, դա իրար հետ փոխկապակցված գիտական,տեխնոլոգիական, ճարտարագիտական կանոնակարգերի համակարգ է, որոնք ուսումնասիրում են ինֆորմացիայի պահպանմամբ և մշակմամբ զբաղվող մարդկանց աշխատանքի արդյունավետ կազմակերպման մեթոդները, հաշվողական տեխնիկայի, մարդկանց և արտադրական սարքավորումների համագործակցության մեթոդները, ինչպես նաև այս ամենի հետ կապված սոցիալական, տնտեսագիտական և մշակութային խնդիրները: ԻՏ-ն պահանջում են բարդ պատրաստվածություն, մեծ ներդրումներ և գիտական սարքավորումներ: ԻՏ-ի ներդրումը պետք է սկսվի մաթեմատիկական ապահովման ստեղծմամբ, մասնագետների պատրաստման համակարգում ինֆորմացիոն հոսքերի ձևավորմամբ: Արդի ԻՏ-ի հիմնական գծերն են -ինֆորմացիայի համակարգչային մշակումը ըստ տրված ալգորիթմերի; -մեքենայական կրիչների վրա մեծ ծավալով ինֆորմացիայի պահպանումը; -սահմանափակ ժամանակում ինֆորմացիայի փոխանցում ցանկացած տարածության վրա: |