Banner
Banner

Ինտերնետ պրովայդեր

Ինտերնետ պրովայդեր, երբեմն ուղղակի պրովայդեր (անգլ. Internet Service Provider, ISP, բառացի "Ինտերնետ ծառայություններ մատուցող") - Ինտերնետի մուտքի իրավունք և ինտերնետի հետ կապված այլ ծառայություններ մատուցող կազմակերպություն:

Ինտերնետ պրովայդերի կողմից տրամադրվող ծառայությունների թվում կարող են լինել

  • ինտերնետի մուտքի իրավունք կոմմուտացիոն և առանձնացված գծերով;
  • ինտերնետի անլար մուտք;
  • կայքերի պահպանման և աշխատանքի համար անհրաժեշտ դիսկային տարածքի տրամադրում (հոսթինգ);
  • էլ. Փոստի արկղերի աշխատանքի ապահովում;
  • աճախորդի սարքավորումների տեղադրում պրովայդերի հարթակում(կոլոկացիա);
  • առանձնացված և վիրտուալ սերվերների տրամադրում;
  • տվյալների ռեզերվացիա

Ըստ տրամադրած ծառայությունների Ինտերնետ պրովայդերներին կարելի է բաժանել տիպերի -մուտքի պրովայդերներ -հոսթինգ-պրովայդերներ -մագիստրալային պրովայդերներ (անգլ. backbone) -կապուղային պրովայդերներ -վերջին մղոնի պրովայդերներ

Մուտքի պրովայդերների մեջ կարելի է առանձնացնել առաջնային պրովայդերներ (մագիստրալային)- որոնք ունեն սեփական կապուղիներ և երկրորդական (քաղաքային)- որոնք վարձակալում են կապուղիները առաջնային պրովայդերներից: առաջնային պրովայդերները տրաֆիկը Հիմնականում վաճառում են մեծ քանակով և մատուցում են ծառայություններ այլ պրովայդերների, այլ ոչ թե անհատ օգտագործողներին, բայց լինում են նաև բացառություններ: Իրավաբանական տեսանկյունից ինտերնետ պրովայդերը կապի օպերատոր է, որն ունի լիցենզիա հետևյալ ծառայություններից մեկի համար. -կապուղիներ տրամադրելու կապի ծառայություններ -տվյալների փոխանակման ցանցում կապի ծառայություններ, բացառությամբ ձայնային ինֆորմացիայի փոխանակման -տվյալների փոխանակման ցանցում ձայնային ինֆորմացիայի փոխանցման կապի ծառայություններ - կապի տելեմատիկ ծառայություններ

 
 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner