Banner
Banner
20.07.2010 10:33

Google-ը գնել է փաստերի հսկայական բազա

Google ընկերությունը հուլիսի 16-ին ձեռք է բերել Metaweb ընկերությունը, որը տնօրինում է փաստերի ամենամեծ բաց բազայի, Freebase. Այդ բազայից տեղեկատվությունը Google-ը կտեղադրի իր փնտրման համակարգում: Այս մասին է խոսվել Google-ի պաշտոնական բլոգում:

Freebase–ում

պահպանվում է 12 մլն օբյեկտների, այդ թվում` ֆիլմերի, գրքերի, սերիալների, հայտնի մարկանց և ընկերությունների մասին տեղեկատվություն: Google-ում նշել են, որ տվյալների բազան արտաքին մուտքի համար փակելու մտադրություն չունեն, և պատրաստակամություն են հայտնել համալրել այն:

Google-ն արդեն փաստերի հետ կապված որոշ հարցերի պատասխանում է: Օրինակ` փնտրման համակարգը գիտի "population of Russia" (Ռուսաստանի բնակչություն) կարգի հարցի պատասխանը: Ենթադրաբար, Metaweb-ը հնարավորություն կտա պատասխանել ավելի բարդ հարցերին, օրինակ` "actors over 40 who have won at least one oscar" (քառասունն անց դերասաններ, ովքեր ստացել են գոնե մեկ «Օսկար»).

Գործարքի գումարն ու պայմանները չեն հրապարակվում: Այնուամենայնիվ, հայտնի է, որ գնումից հետո Google-ը Metaweb-ին առանձնացրել է ավելի շատ ռեսուրսներ ու հզորություն: Freebase բլոգում ասվում է, որ բոլոր ցանկացողները այժմ կարող են ամբողջությամբ ներբեռնել Freebase բազայի «նկարները» ոչ թե եռամսյակային, այլ մեկ շաբաթվա կտրվածքով:

Վերջին անգամ փոփոխվել է 20.07.2010 10:49

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner