“Եվրոպացի բազմաթիվ օգտվողներ ունեցող ամերիկյան սոցիալական ցանցը պետք հետևի ԵՄ - ի կողմից սահմանված կանոններին: Մենք չենք կարող ներողամիտ վերաբերմունք ցուցաբերել արտաքին կազմակերպություններին, եթե դրանք աշխատում են օգտվողների անձնական տվյալների հետ”, - հայտարարել է Ռեդինգը:
Եվրոպական երկրների, մասնավորապես` Գերմանիայի իշխանությունները Facebook - ին և Google -ին բազմիցս են դժգոհություններ հայտնել կապված օգտվողների անձնական տեղեկատվության անվտանգության հետ: Սոցիալական ցանցը քննադատության ենթարկվեց նոր “ընկերների” որոնման մոդուլի համար, որը լռելու դեպքում օգտվողի փոստարկղից պատճենում էր հասցեագիրքը և դրանով Facebook հրավերներ ուղարկում:Բացի այդ, անձնական տվյալները չարաշահելու համար մեղադրում էին սոցիալական ցանցի համար ծրագրեր մշակողներին, ովքեր կոնֆիդենցիալ տեղեկատվությունը փոխանցում էին երրորդ անձանց:
Google - ի բոլոր ծառայություններից դժգոհություններ ամենաշատը առաջացրեց Google Street View - ն: Ավտոմեքենաները, որոնց վրա տեղադրված էին աշխարհի քաղաքների պանորամային տեսարանները նկարող ավտոմատ տեսախցիկներ, հաճախ նկրաներում կամ տեսագրություններում ֆիքսում էին քաղաքացիների դեմքերը, հասցեներով վահանակները կամ մասնավոր սեփականությունները: Դրա հետ կապված Google - ը ստիպված եղավ վերամշակել ծառայությունը` ավելացնելով կոնֆլիկտային պատկերները վերացնելու հնարավորություն: Բացի այդ 2010 թվականի հոկտեմբերին ընկերությունը խոստովանեց, որ Android հեռախոսները ավտոմատ կերպով միանում էին չպաշտպանված անլար ցանցերին և նրանցում օգտվողների անձնական տվյալներ հավաքում` ներառյալ նաև հասցեներ և գաղտնաբառեր: