Banner
Banner
03.05.2011 22:21

Բեն Լադենի հարևանը Twitter-ում պատմել է նրա լիկվիդացման մասին

IT մաասնագետ Սոհաիբ Ատխարը (Sohaib Athar), ով ապրում է Պակիստանի Աբբոտտաբադ քաղաքում գտնվող Ուսամա բեն Լադենի գաղտնազերծված նստավայրի հարևանությամբ, առանց իմանալու, Twitter - ի իր միկրոբլոգով լուսաբանել է “Ալ-Կաիդա”- ի առաջնորդի լիկվիդացման օպերացիան:

Գիշերը մոտ

ժամը մեկին Ատխարի ուշադրությունը գրավել է քաղաքի վրայով շրջող ուղղաթիռը: Բլոգերը նշել է, որ այդ տեղանքում ուղղաթիռի հայտնվելն ինքնին բավականին բացառիկ երևույթ է: Նա նաև այն կարծիքն է հայտնել, որ լրտեսող ուղղաթիռի համար օբյեկտը չափազանց շատ աղմուկ է հանում: “Հեռացի՛ր ուղղաթիռ, քանի դեռ ես իմ հսկայական ճանճասպանը չեմ հանել”,- գրել է բլոգերը` բողոքելով աղմուկից:

Այնուհետև Ատխարը հզոր պայթյուն է լսել. այդ մասին գրել են նաև Twitter - ի այլ օգտվողներ: Առաջին ուղղաթիռից հետո, որը, ըստ բլոգերի դիտարկումների, ընկել էր, հայտնվեցին ևս երկուսը: Ատխարը նշել է, որ իր “հսկայական ճանճասպանն” աշխատեlլ է և ասել է, որ ավելի լավ է “պահի այն”, քանի դեռ ուղղաթիռների երկրորդ խումբը վրեժ չի լուծել առաջինի անկման համար: Մի քանի ժամ անց պարզվեց, որ Աբբոտտաբադի վրայով թռչող ուղղաթիռները ոչ Պակիստանի օդային ուժերին էին պատկանում, ոչ “Տալիբան” շարժմանը, իսկ Պակսիտանի իշխանությունները հերքեցին ահաբեկչական գործողության վարկածը: Դրա հետ կապված Ատխարն իրավիճակը “խճճված” է անվանել, և բացի այդ նա ներողություն է խնդրել “ճանճասպանի” վերաբերյալ իր tweet - ների համար առաջին ինքնաթիռի օդաչուից, ով ԶԼՄ-ների հաղորդմամբ զոհվել է: Միևնույն ժամանակ լուրեր տարածվեցին, որ հնարավոր է, որ պայթեցվածը ոչ թե ուղղաթիռ է եղել, այլ անօդաչու ինքնավար թռչող ռոբոտ:

Առավոտյան գիշերվա պայթյունի տարածքը շրջապատված էր զինվորակններով, իսկ բոլգերները կասկածել էին, որ Աբբոտտաբադի միջադեպը կարող է կապված լինել առավոտյան ժամը 10:30 հայտարարված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտակարգ ուղերցի հետ: Երբ պաշտոնապես հայտարարվեց բեն Լադենի լիկվիդացման մասին, Սոհաիբ Ատխարը գրեց.”Ախ, պարզվում է ես առանց իմանալու հեռարձակել եմ Ուսամայի վերացման օպերացիան”: Բացի այդ նա նշել է նաև ԶԼՄ - ների կողմից բազմաթիվ դիմումների մասին:

Ալ-Կաիդա ահաբեկչական կազմակերպության առաջնորդը 2011 թվականի մայիսի 2 - ին (ամերիկյան ժամանակով մայիսի 1 - ի գիշերը) սպանվել է ամերիկյան զորքերի հատուկ գործողության արդյունքում: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է նախագահ Օբաման ժողովրդին ուղղված իր կիրակնօրյա ուղերցում: Բեն Լադենը զոհվել է փոխհրաձգության արդյունքում, նրա` “համար մեկ ահաբեկչի” հետ միասին սպանվել է նաև իր ավագ որդիներից մեկը: Հատուկ նշանակության ջոկատը գրոհել է բեն Լադենի նստավայրի վրա օդային զորքերի աջակցությամբ, ինչն էլ գրավել է քաղաքի բնակիչներ ուշադրությունը:

Վերջին անգամ փոփոխվել է 03.05.2011 22:39

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner