28.06.2010 20:02

Coca Cola-ի գովազդային ակցիան Twitter-ում գերհաջողակ է եղել

Պարզվել է, որ Twitter –ում Coca-Cola գովազդային ընկերությունը գերհաջողակ է դարձել: Ըստ ''The Financial Times''-ի` Coca-Cola գովազդային ընկերությունը Twitter –ում, ընկերության թվային մարքետինգի ղեկավարի խոսքերով, տվել է «ֆանտաստիկ արդյունքներ»:

Coca-Cola –ի հովանավորչական գովազդը

հայտնվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը քննարկող միկրոբլոգներում: Օրվա ընթացքում գովազդային հայտարարությունները ցուցադրվել են 86 միլիոն անգամ, և օգտվողների 6 տոկոսն արձագանք է տվել:

Coca-Cola-ն երկրորդ գովազդատուն է, որն օգտվում է այդպիսի գովազդային միջոցից: Twitter-ում ամենաքննարկվող թեմաներից մեկի հովանավորությամբ զբաղվող առաջին ընկերությունը Disney Pixar-ն էր: Միկրոբլոգների օգնությամբ ընկերության նոր անիմացիոն ֆիլմը` ''Toy Story 3''-ը, առաջընթաց ապրեց:

Twitter-ը համարվում է գերհզոր միկրոբլոգային սերվիս: Ամեն ամիս այն ունենում է ավելի քան 100 միլիոն այցելուներ: Իր գովազդային համակարգն այն ներկայացրել է ապրիլին, սկզբնապես թույլ տալով հայտարարությունների տեղադրում` փնտրման արդյունքներում: Երկրորդ քայլը դարձավ գովազդի տեղադրման հնարավորությունը "trending topics" բաժնում, որտեղ հավաքված են օգտվողների տարբեր թեմաներին նվիրված գրառումերը, օրինակ` ֆիլմերին, երաժշտական կատարողներին կամ հանդիսություններին:

Նման նորություններ (թեգերով)

Վերև