Banner
Banner
28.03.2011 23:28

Լեդի Գագան առաջինը 9 միլիոն հետևորդ հավաքեց Twitter-ում

Լեդի Գագան դարձավ Twitter - ի օգտվողներից առաջինը, ում հաջողվեց ավելի քան 9 միլիոն հետևող հավաքել: Այդ մասին հաղորդում է MTV-ն:

"Bad Romance", "Alejandro"

և "Poker Face" հիթերի կատարողը գրանցվել է Twitter - ում 2008 թվականին: Ընդ որում մյուս փոփ թագուհուն` Բրիտնի Սփիրզին գերազանցել նրան հաջողվեց ընդամենը մի քանի ամիս առաջ. Բրիտնին այժմ ունի ավելի քան 7 միլիոն հետևորդ:

Միկրոբլոգների վարկանիշային աղյուսակում Լեդի Գագային ամենամոտն է կանգնած կանադացի Ջաստին Բիբերը, ով հավաքել է ավելի քան 8.5 միլիոն հետևորդ:

2011 թվականի մարտի 28 - ին լրացավ Լեդի Գագայի, ծննդյամբ` Ստեֆանի Ջոան Անժելինա Գերմանոտտիի 25 ամյակը: Իր բեմական ծածկանունը նա վերցրել է Queen խմբի "Radio Gaga" երգի պատվին: 2008 թվականից սկսած, երբ դուրս եկավ Լեդի Գագայի "The Fame" դեբյուտային սկավառակը, երգչուհին վաճառել է մոտ 50 միլիոն ալբոմ և ավելի քան 51 միլիոն սինգլներ ամբողջ աշխարհում:

Վերջին անգամ փոփոխվել է 29.03.2011 00:24

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner