Banner
Banner
29.06.2010 18:33

Google Chrome-ն ԱՄՆ-ում իր հայտնիությամբ զբաղեցնում է երրորդ տեղը

Google Chrome ինտերնետ-բրաուզերն ԱՄՆ-ում առաջին անգամ իր հայտնիությամբ շրջանցեց Apple կորպորատիվ ընկերության բրաուզեր Safari-ին: Այս մասին հունիսի 28-ին հայտնել է AFP-ն:

Ըստ StatCounter վերլուծող ընկերության

հաշվարկների` անցյալ շաբաթվա տվյալներով ԱՄՆ-ում բրաուզերների ընդհանուր դիտման 8.97 տոկոսը բաժին է ընկել Google Chrome-ին: Իսկ Safari-ից ամերիկացիներն օգտվել են 8.88 տոկոսով: Հատկանշական է այն, որ դեռ երկու ամիս առաջ Apple-ի բրաուզերը 1.5 տոկոսով գերազանցում էր Google-ի արտադրանքը, իսկ ահա վերջին ժամանակներում այն կորցրել է իր առավոլությունն ԱՄՆ-ում:

Ամերիկյան ինտերնետային սեգմենտում առաջատարներն են Internet Explorer-ն ու Mozilla Firefox-ը: Ընդ որում, Microsoft-ի բրաուզերն, ինչպես և նախկինում, պահպանում է զգալի տարբերություն հետապնդողից` շաբաթվա վերջում IE-ի մասնաբաժինը կազմել է 52 տոկոս, ի տարբերություն Firefox-ի 28.48 տոկոսի:

Ինչ վերաբերվում է վիճակագրական համաշխարհային տվյալներին` այստեղ դրությունն անփոփոխ է մնում: Chrome-ն իր հայտնիությամբ վաղուց շրջանցելով Safari-ին` զբաղեցնում է երրորդ տեղն իր 9.44 տոկոսով: Առաջատարներն են կրկին IE-ն (52.78 տոկոս) և Firefox-ը (31 տոկոս), սակայն վերջին ժամանակներում Google-ի բրաուզերին հաջողվել է մի փոքր կրճատել իր հետ մնալու տարբերությունը երկրորդ տեղը զբաղեցնող Mozilla-ի արտադրանքից :

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner