02.07.2010 14:05

Հայաստանի ինտերնետ պրովայդերներ: Հունիս

Այսօր շատերին հետաքրքրում է, թե ինչպես կարելի է ունենալ որակյալ ինտերնետ: Շատերը նոր պետք է սկսեն օգտվել գիտության այս ձեռքբերումից, շատերն էլ արդեն օգտվում են, բայց հնարավորության դեպքում կցանկանան օգտվել ավելի որակյալ և շահավետ ծառայություններից: Տվյալ զեկույցն իրենից ներկայացնում է հունիս ամսվա պատկերը և պարունակում է մանրամասն ինֆորմացիա, որը բաղկացած է երկու մասից, առաջինը մասը հիմնված է մեր կայքում տարբեր ինտերնետ պրովայդերների ծառայություններից օգտվողների կատարած չափումների միջին արժեքների վրա, երկրորդ մասը` այդ նույն մարդկանց` իրենց պրովայդերին տված գնահատականի վրա: Ներկայիս ինտերնետ շուկան դեռ հագեցած չէ, բայց ծառայություն մատուցողները և նրանց մատուցած ծառայությունները բավականին շատ են, և հուսով ենք` այս զեկույցը կօգնի ճիշտ կողմնորոշվել շուկայում առաջարկվող ծառայությունների բազմազանության մեջ:

Զեկույցի տվյալները

ստացված են www.speedtest.am կայքի հունիս ամսվա ընթացքում մոտ 37000 այցելուների ավելի քան 89000 չափումների հիման վրա:

Մաս առաջին

Առաջին հերթին ներկայացնենք բոլոր պրովայդերների միջին արագությունները` դասավորված ըստ նվազման կարգի

Ucom 636.66 կբ/վ
FastNet 450.99 կբ/վ
Orange 345.43 կբ/վ
Cornet 334.15 կբ/վ
Beeline 332.00 կբ/վ
Arminco 297.19 կբ/վ
ADC 287.71 կբ/վ
Radionet 277.30 կբ/վ
Harknet 274.12 կբ/վ
Web 264.32 կբ/վ
Icon 244.09 կբ/վ
Vivacell 233.86 կբ/վ
Infotech 190.49 կբ/վ

Այստեղից պարզ երևում է, որ ամենացածր միջին արագություն ունեցող պրովայդերը Infotech-ն է և ամենաբարձր միջին արագություն ունեցողը Ucom-ն է: Իսկ ընդանհրապես բոլոր պրովայդերների միջին արագությունը կազմում է 303.85 կբ/վ

Մաս երկրորդ

Այստեղ ներկայացված են ինտերնետ պրովայդերները ըստ իրենց հաճախորդների կարծիքների` դասավորված նվազման կարգով

ADC 3.76
Ucom 3.62
Infotech 3.33
FastNet 3.29
Harknet 3.09
Icon 3.05
Orange 2.95
Web 2.91
Vivacell 2.76
Beeline 2.73
Cornet 2.72
Radionet 2.62
Arminco 2.14

Այսպիսով պարզ է, որ ամենաբարձրը գնահատվել են ADC ընկերության ծառայությունները և ամենացածր գնահատականին է արժանացել Arminco-ն: Ընդհանուր առմամբ բոլոր պրովայդերների միջին գնահատականը կազմում է 3.02

Հաջորդ զեկույցները կլինեն առավել հետաքրքիր , քանի որ նրանք կհամեմատվեն նախորդող ժամանակահատվածի տվյալների հետ:

Վերջին անգամ փոփոխվել է 02.07.2010 15:30

Նման նորություններ (թեգերով)

Վերև