Banner
Banner
07.04.2011 22:31

'Одноклассники'-ին “Տեսանյութեր” բաժին է գործի դրել

Одноклассники" սոցիալական ցանցը գործի է դրել “Տեսանյութեր” բաժինը, որի կոնտենտը տրամադրում է RuTube վիդեոհոսթինգը:

“Տեսանյութեր” կոճակը մի օրվա

“Տեսանյութեր” կոճակը մի օրվա ընթացքում կհայտնվի "Одноклассники" - ի բոլոր օգտվողների մոտ կայքի հիմնական մենյույում:

Նորությունը գրելու պահի դրությամբ այն հասանելի էր սոցիալական ցանցի անդեմների գրեթե կեսին: Օգտվողները կկարողանան ընկերների հետ տեսանյութեր կիսել "Класс!" կոճակի օգնությամբ: Այսպիսով, օգտվողների կարծիքների հիման վրա էլ կկազմվի ամենահայտնի տեսանյութերի ռեյթինգը:

Ծառայությունն անվճար է լինելու, իսկ “Տեսանյութերի” եկամուտն ապահովվելու է գովազդային տեսանյութերի վաճառքի հաշվին: “Տեսանյութեր” բաժնում գովազդային տեսահոլովակներ տեղադրելու և վաճառելու բացառիկ իրավունքը պատկանում է RuTube - ին: RuTube - ը և "Одноклассники" - ին բացառիկ պայմանագիր են կնքել մեկ տարով` երկարացման հնարավորությամբ: Գովազդի վաճառքից ստացված հասույթը կիսվելու է սոցիալական ցանցի և վիդեոհոսթինգի միջև, սակայն նրանց մասնաբաժինների չափը չի նշվում:

RuTube - ի գործադիր տնօրեն Միխայիլ Իլյիչևի կարծիքով` "Одноклассники" - ի օգտվողները ծառայությանը ամսեկան 120-130 միլիոն դիտում կավելացնեն: Այժմ վիդեոհոսթինգում դիտումների թիվը ամսեկան 150 միլիոն է: RuTube - ի տվյալների համաձայն` նախորդ տարի ընկերությունները Рунет - ում գովազդային տեսանյութերի վրա մոտ 531 միլիոն ռուբլի են ծախսել: Շուկայում RuTube - ի մասնաբաժինը 30% - ի է հասնում:

Անցյալ տարի "Одноклассники" սոցիալական ցանցը գովազի շնորհիվ 662 միլիոն ռուբլի է վաստակել: Ռուսական շուկայում այս ցանցի հիմնական մրցակիցը` "ВКонтакте" - ն կարողացել է վաճառքից 1.36 միլիարդ ռուբլի ստանալ: Ընդ որում` "ВКонтакте" - ի օգտվողների կողմից բեռնվող տեսանյութերը նույնպես հասանելի են անվճար, սակայն գովազդ նրանցում չի վաճառվում:

Վերջին անգամ փոփոխվել է 07.04.2011 22:53

1 Մեկնաբանություն

  • Ավելացնել մեկնաբանություն USUM.Org 09.04.2011 01:15 Ավալցրել է USUM.Org

    Animasta im karciqov

    Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner