13.08.2010 01:02

BBC News-ի աշխատակիցները գրել են լրտեսական ծրագիր

Բրիտանական հեռարձակման BBC News ընկերության աշխատակիցները որպես էքսպերիմենտ սմարթֆոների համար ստեղծել են սարքի սեփականատիրոջ մասին գաղտնի տեղեկություն հավաքագրող խաղ:

Ծրագիրը ստեղծվել է

զարգացման/մշակման ստանդարտ գործիքների միջոցով: Ամբողջ խաղը զբաղեցրել է 1.5 հազար տող ծածկագիր, որից 250-ը` լրտեսական “էջանշանի” համար: Այն բեռնել են հեռախեսներից մեկի մեջ, բայց խանութ չեն ուղարկել:

BBC News-ում նման փորձարկումներ 1-ին անգամ չէ, որ կատարվում են: Այսպես, 2009-ի մարտին BBC Click-ի առաջատար հեռուստահաղորդումներ, միաժամանակ գործելով փորձագետների հետ, մոտ 22 հազար համակարգիչների վարակել են հատուկ մշակված տրոյական ծրագրով:

“Վարակի” զոհ դարձաց համակարգիչներին հրաման է տրված եղել ուղարկել սպամ-հաղորդագրություններ երկու տեքստային հասցեներին: Մի քանի ժամից այնտեղ հասել էին մի քանի հազար նամակներ: Բացի այդ համակարգիչներն կատարել են DDoS-հարձակում նախապես դրա համար պատրաստած սերվերի վրա: Հետևյալին եզրահանգելու համար բավական եղավ 60 օֆլայն մեքենաներ:

Հունիսին հրապարակված հետազոտության համաձայն, Android մոբիլային օպերատիվ համակարգի առնվազն մի քանի հազար դիմում համարվում են ոչ ապահով: Ըստ S Mobile Systems ընկերության վերլուծողների գնահատականների` յուրաքանչյուր հինգերորդ դիմումը չարագործների ձեռքն ընկնող տեղեկության օգտագործման թույլտվության հարցումներ է անում:

Նման նորություններ (թեգերով)

Վերև