2010 թվականի տվյալների համաձայն ամերիկյան ինտերնետն առաջին անգամ գերազանցել է տպագրական  ԶԼՄ - ները ինչպես ընթերցման տվյալներով, այնպես էլ` գովազդային եկամուտով: Ինչպես պարզել է Pew Research Center ընկերությունը իր "State of the Media" (“Իրավիճակը ԶԼՄ - ներում”) ամենամյա ուսումնասիրության ընթացքում, ամերիակցիների 46 տոկոսը ինտրնետով լուրեր է կարդում շաբաթական առնվազն երեք անգամ, մինչդեռ թերթեր (այդ թվում նաև դրանց օնլայն տարբերակները) կարդում է միայն 40 տոկոսը: 
 
Ամերկյան թերթերի` գովազդից ստացված եկամուտն այս տարի կազմել է	  
 
	  
	  	  
	  
	  	22,8 միլիարդ դոլար: 
Վերջին չորս տարիների ընթացքում այդ եկամուտները գրեթե 46 տոկոսով նվազել են:   Միևնույն ժամանակ, ինտերնետում տեղադրվող գովազդից ստացված հասույթը 2010 թվականին կազմել  է 25,8  միլիարդ դոլար: Սակայն, ինչպես հաղորդվում է  Pew Research Center - ի հաշվետվության մեջ, կոնտենտի արտադրողներին այդ եկամուտների շատ փոքր մասն է բաժին հասնում, հիմնականում դրանք տրվում են որոնողական կամ այլ ծառայություններին:  
Pew Research Center - ը հատուկ ուշադրություն է դարձրել  շարժական  ինտերնետի դերին: Պարզվեց, որ ամերիկացիների մոտ 47 տոկոսը տեղական լուրերը ստանում է շարժական սարքերի միջոցով:  
Պլանշետային համակարգիչների օգտագործողների թիվը հասել է 7 տոկոսի` չորս ամսավա ընթացքում գրեթե կրկնապատկվելով: Այնուամենայնիվ, պլանշետները, ի տարբերություն սմարթֆոնների, դեռ համեմատաբար ավելի հազվադեպ են օգտագործվում լուրեր կարդալու համար: 
Հետազոտողները կասկածի տակ են առել օնլյան-լուրերի վճարովի մուտքով ԶԼՄ - ների բիզնես-մոդելի հեռանկարայնությունը:  Հաշվետվության մեջ նշվում է, որ այդ մոդելը ներմուծած  ԶԼՄ - ների ընթերցողների ընդամենը 1 տոկոսն է համաձայնել վճարել:  Հարցման արդյունքում պարզվելմ է, որ ամերիկացիների 23 տոկոսը պատրաստ է վճարել ամսական 5 դոլար տեղական լուրերի կայք մուտքի համար, եթե տեղական թերթն այլևս գոյություն չունենա: