Կոնտեքստային գովազդի նորամուծությամբ սոցիալական ցանցը ծրագրավորում է գրավել մի շարք խոշոր գովազդատուների: Այս ոլորտում LinkedIn – ի վերջին խոշոր գործընկերներն են դարձել American Express – ը և Hewlett-Packard – ը: Ներկայիս դրությամբ գովազդի վաճառքից ստացված եկամուտը կազմում է կայքի հասույթի մեկ երրորդը, սակայն այդ չափաբաժինը մոտ ժամանակներում պլանավորում են մեծացնել:
LinkedIn – ը համարվում է աշխարհի խոշորոագույն սոցիալական ցանցի` Facebook – ի պոտենցիալ մրցակիցը: Փորձագետները դիտարկում են LinkedIn – ից օգտվողների քանակի կայուն աճ, բացի այդ 2010 թվականի ընթացքում կազմակերպության ֆինանսական ցուցանիշները կտրուկ աճել են: Միևնույն ժամանակ WSJ – ը նշում է, որ դեռ շուտ է խոսել LinkedIn – ի և Facebook – ի լուրջ մրցակցության մասին:
Հրատարակության տվյալներով` Facebook – ի ըստ վիճակագրական տվյալների միջին օգտագործողը սոցիալական ցանցի օգտագործման ընթացքում օնլայն անցկացրել է նվազագույնը հինգ ու կես ժամ, մինչդեռ LinkedIn – ի համար այդ ցուցանիշը մոտավորապես 12 րոպե է կազմում: LinkedIn – ից օգտվողների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 90 միլիոն, մինչդեռ Facebook – ում մոտ 600 գրանցված օգտագործող կա:
Հունվարի 27 – ին հայտնի դարձավ այն մասին, որ Facebook – ը գովազդատուներին թույլատրել է իրենց նպատակների համար օգտագործել ստատուս-հաղորդագրությունները, որոնցում հիշատակվում են բրենդերը: Այս կերպ, գովազդային հայտարարությունների բովանդակությունը ստեղծելու են իրենք` օգտվողները: Գովազդը, որը նշված է որպես "Sponsored Story", կրելու է համատեքստային բնույթ և առաջին հերթին ցույց է տրվելու օգտագործողի ընկերներին, ով բրենդի հիշատակմամբ ստատուս է գրել: