Յուրաքանչյուր թանգարանից մեկական նկար նկարված է շատ բարձր որակով (7 միլիարդ պիկսել): Այսպիսով, նրանց վրա կարելի է նկատել այնպիսի մանրամասներ, որոնք անզեն աչքով հնարվոր չի նկատել թանգարան սովորական այցելության ժամանակ: Այդպիսի նկարներից են, օրինակ` Վան Գոգի «Ննջասենյակ» - ը և «Աստղային գիշեր» - ը, Մանեյի «Կոնսերվատորիայում» նկարը, Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» և այլն:
Տվյալ պահին Google Art Project – ում ներառված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը, Տրետյակովի պատկերասրահը, Վերսալը, Սոֆիա թագուհու Մադրիդում գտնվող Արվեստի կենտրոնը, Լոնդոնի Ազգային պատկերասրահը, Էրմիտաժը, Ամստերդամում գտնվող Վան Գոգի թանգարանը և աշխարհի այլ հայտնի թանգարաններ:
Բացի նկարներից, նախագծի կայքում կարելի է կարդալ դրանց նկարագրությունը, ինչպես նաև իմանալ տեղեկություններ նկարչի մասին: «Մենք կարծում ենք, որ մեր աշխատանքը կներշնչի մարդկանց, որտեղ էլ որ նրանք ապրելիս լինեն, և կարդնացնի ու կամրացնի նրանց մեջ սերը արվեստի հանդեպ», - ասել է Google – ի ներկայացուցիչ Նելսոն Մաթթոսը: