Banner
Banner
02.02.2011 22:38

WikiLeaks – ը Առաջադրվել է Աշխարհի Նոբելյան Մրցանակի

WikiLeaks կայքը մտել է աշխարհի Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակի մեջ: Ռեսուրսն առաջադրել է նորվեգական նահանգի պատգամավոր Սեր-Տրենդելագ Սնորրե Վալենը: Այդ մասին նա գրել է իր բլոգում:

Իր որոշումը Վալենը բացատրեց նրանով,

որ WikiLeaks - ը, հրապարակելով տեղեկություններ կոռուպցիայի, զինվորական հանցագործութունների և կտտանքների մասին, շատ կարևոր դեր խաղաց մարդու իրավունքների համար մղվող պայքարում: Նա առանձին նշեց հատկապես Թունիսի կոռուպցիային վերաբերող նյութերի մասին, որոնց հրապարակումը մեծ դեր խաղաց բազմամյա դիկտատուրայի տապալաման հարցում:

Միևնույն ժամանակ նա երեսպաշտության մեջ մեղադրեց խոսքի ազատության կողմնակից պետություններին, սակայն գաղտնի նյութերի հրատարակումից հետո WikiLeaks – ին սկսեցին մեղադրել անվտանգությանը սպառնալու համար: Պատգամավորի խոսքերով` այդ կերպ վարվելով` նրանք ոչ միայն չեն պահպանում ժողովրդավարական արժեքները, այլև միանգամայն հակառակի կողմից են հանդես գալիս: «Չկա և չպետք է լինի նման բան, որ քաղաքական գործիչները որոշեն, թե որ հանցագործությունների մասին նյութերը պետք է հասանելի լինեն հասարակությանը և թե ինչ եղանակով դրան պետք է տարածվեն»,- գրում է Վալենը: Հրապարակումներին դեմ է հանդես եկել հատկապես ԱՄՆ – ն:

Ավելի վաղ РИА Новости գործակալության Կրեմլի անանուն զրուցակիցը հասարակական կազմակերպություններին առաջարկել է մտածել WikiLeaks – ի հիմնադիր Ջուլիանա Ասանժային Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին: Արդյունքում ԶԼՄ – ները հաղորդեցին, որ դա պարզապես հումոր էր:

Աշխարհի Նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրումը կավարտվի փետրվարի 3 – ին: Թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն տարբեր երկրների խորհրդարանների և կառավարությունների անդամները, աշխարհի Նոբելյան մրցանակի նախորդ տարիների հաղթողները, Հաագայի Միջազգային միջնորդ դատարանը, ինչպես նաև փիլիսոփայական, պատմական, իրավաբանական և քաղաքական գիտությունների դոկտորները:

Աշխարհի Նոբելյան մրցանակը շնորհվում է սկսած 1901 թվականից: 2010 թվականին նրա հաղթողը դարձավ չինացի այլախոհ Լյու Սյաոբոն: Նախկինում աշխարհի այս մրցանակը ստացել են ԱՄՆ և ԽՍՀՄ նախագահներ Բարաք Օբաման և Միխայիլ Գորբաչովը , Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելան, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մուհամեդ էլ- Բարադեին, որին այժմ անվանում են եգիպտական ընդդիմության առաջնորդ: Մրցանակը կարող է ստանալ ոչ միայն առանձին անհատ, այլ նաև` կազմակերպություն:

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner