Google – ի հանձնաժողովի ծրագրավորողները ստեղծել են էջ-պատասխանների յուրահատուկ մոդելներ գիտակցված անիմաստ հարցումների համար: Մտցնելով այդ նույն հարցումները Bing` նրանք որպես պատասխան ստացան իրենց մոդելների հավաքածուն: Ինչպես պարզվեց, տվյալները, որոնք օգտագործողները ստանում են Google – ի միջոցով, Internet Explorer 8 բրաուզերի և գործիքների իր վահանկի միջոցով մեխանիկորեն ուղարկվում են Microsoft:
Microsoft – ի ներկայացուցիչ Հերրի Շրամը (Harry Shrum), ի պատասխան մեղադրանքների, չընդունեց ուղղակի ընդօրինակման փաստը: «Մենք ոչինչ չենք ընօրինակում, - հայտարարեց նա, - մենք ընդլայնում ենք մեր բազան` ստանալով տվյալներ սպառողներից, որոնք ինքնակամ կիսվում են մեզ հետ: Ինտերնետի զարգացումն անհնարին կլիներ առանց տեղեկատվության կոլեկտիվ օգտագործման»:
Վիճակագրական տվյալների համաձայն` ԱՄՆ – ում որոնողական հարցումների գրեթե 60 տոկոսը գալիս է Google – ին, երկրորդ տեղում է Yahoo! – ն (19 տոկոս), երրորդ տեղում է Bing – ը ( փոքր-ինչ ավելի քան 12 տոկոս): Մնացած աշխարհի համար Google – ի և իր մրցակիցների միջև տարածությունն էլ ավելի մեծ է: Ընդ որում Yahoo! – ն 2010 թվականից սկսած Bing – ի շարժիչով է աշխատում: