Banner
Banner
22.02.2011 15:27

Եգիպտոսի Բնակիչն Աղջկա Անունը Ֆեյսբուք է Դրել

Երիտասարդ եգիպտացին իր նորածին աղջկա անունը Ֆեյսբուք է դրել` ի պատիվ Facebook սոցիալական ցանցի: Այդ մասին հաղորդում է CNN - ը` տալով հղում “Ալ - Ախրամ” հրատարակչությանը: Աղջկան տալով այդ արտասովոր անունը` Ջամալ Իգրաբիմն իր շնորհակալությունն է հայտնել սոցիալական ռեսուրսին, որը շատ մեծ դեր է խաղացել Եգիպտոսում զանգվածային բողոքների կազմակերպման գործում:

Իգրաբիմի դստեր ծծնդյան ճշգրիտ

օրը չի ասվում: TechTree պորտալը նշում է, որ Խոստին Մուբարակի վարչակարգի դեմ կազմակերպվող բողոքի ակցիաներին մասնակցած եգիպտոսի երիտասարդությունը Ֆեյսբուքի ծնողներին բացիկներ և նվերներ է ուղակում` շնորհավորելով նրանց դստեր ծննդյան կապակցությամբ:

Եգիպտոսում հակակառավարական խռովությունները սկվել են հունվարի 25-ին: Ակցիաների մասնակիցներն իրենց գործողությունները կոորդինացրել են Facebook-ում և Twitter-ում թողնված հաղորդագրությունների միջոցով: Ընդդիմության ելույթների սկսվելու հենց հաջորդ օրը երկրում արգելափակվեց մուտքը միկորբլոգների ծառայություն, սոցիալական ցանցեր և Google Mail - ի փոստային ծառայություն, իսկ հունվարի 28 - ին արդեն Եգիպտոսն ամբողջությամբ անջատվեց ինտերնետից:

Հունվարի վերջին Եգիտոսում գործի դրվեց Speak To Tweet ծառայությունը, որի օգնությամբ տեղի բնակիչները կարող էին հեռախոսի միջոցով Twitter - ին ձայնային հաղորդագրություններ ուղարկել: Դրանից անմիջապես հետո իշխանությունների կողմից ձեռբակալվեց Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Google ընկերության մարկետինգի բաժնի վարիչ Վաել Գոնիմը: Նրան կասկածել էին Մուբարակի վարչակարգի ընդդիմախոսների ելույթների կազմակերպման մեջ: Փետրվարի սկզբին Գոնիմին կալանքից ազատեցին:

Եգիպտոսի նախագահ Խոսնի Մուբարակը, ով կառավարում էր երկիրն ավելի քան 29 տարի, հրաժարական տվեց փետրվարի 11 - ին:

Վերջին անգամ փոփոխվել է 22.02.2011 15:41

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner