Ջուլիան Ասսանժը` տեղեկատվության արտահոսքերի վրա մասնագիտացող Wikileaks կայքի հիմնադիրը, Մեծ Բրիտանիայից Շվեդիա է աքսորվելու:
Համապատասխան որոշումը
հինգշաբթի օրը` փետրվարի 24 - ին, ընդունել է բրիտանական դատարանը: Այն կարող է բողոքարկվել մի շաբաթվա ընթացքում: Պաշտպանվող կողմն արդեն հայտնել է բողոքարկելու մտադրության մասին: Շվեդիայում ավստրալիացի ծրագրավորողին ցանկանում են հարցաքննել սեռական բնույթի հանցագործությունների հետ կապված: Բրիտանացի դատավոր Հովարդ Րիդդլը հայտարարել է, որ Ասսանժի` Շվեդիայի իշխանությունների կողմից տրված ձերբակալման օրդերն օրինական է:
Ջուլիան Ասսանժին ձերբակալել են Մեծ Բրիտանիայում 2010 թվականի դեկտեմբերին:
Շվեցիայում ծրագրավորողի դեմ քրեական հետաքննությունը տարվում է նույն տարվա օգոստոսից սկսած. երկու կին նրան մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ: Ինքը` Ասսանժը բազմիցս հայտարարել է, որ հետապնդումը կապում է WikiLeaks կայքի շուրջ սկանդալների հետ: Մեղադրանքները նա շինծու է համարում:
2010 թվականի դեկտեմբերի կեսերին Ասսանժին գրավի դիմաց ազատ արձակեցին մինչև կվերանաեին աքսորման հարցը: Գրավի գումարը 240 հազար ֆունտ է կազմել: