Սակայն խոստացված ծրագրի փոխարեն խարդախների կայքում տեղակայված բաների վրա սեղմելիս տեղի է ունենում Trojan-Ransom.Win32.Vkont.a - ի բեռնում և ավտոմատ կերպով տեղակայում, որը արգելափակում է համակարգիչը:
Տրոյանը ավտոմատ կերպով ցուցադրվում է աշխատասեղանի վրա, իսկ նրա տեղակայումը համակվիրուսային ծրագրի կողմից չի արգելափակվում, քանի որ ծրագիրը չի ընկալվում որպես վտանգ, իսկ նրա տեղակայումը նախաձեռնվում է հենց օգտագործողի կողմից: Դրանից հետո տրոյանը պահանջում է նորմալ աշխատանքը վերականգնելու համար վճարում կատարել հաղորդագրության միջոցով:
Այս վնասակար ծրագիրից ազատվելու համար “Կասպերսկու լաբորատորիաների” մասնագետները խորհուրդ չեն տալիս ուղարկել հաղորդագրությունը տրոյանի կողմից նշված հեռախոսահամարին: Դրա փոխարեն նրանք առաջարկում են օգտվել ավտոմատ կերպով գաղտնաբառերի ընտրությամբ զբաղվող ծառայություններից որևէ մեկից: