14.03.2011 17:56

ԱՄՆ - ում օնլայն-լուրերը հաղթել են թերթերին

2010 թվականի տվյալների համաձայն ամերիկյան ինտերնետն առաջին անգամ գերազանցել է տպագրական ԶԼՄ - ները ինչպես ընթերցման տվյալներով, այնպես էլ` գովազդային եկամուտով: Ինչպես պարզել է Pew Research Center ընկերությունը իր "State of the Media" (“Իրավիճակը ԶԼՄ - ներում”) ամենամյա ուսումնասիրության ընթացքում, ամերիակցիների 46 տոկոսը ինտրնետով լուրեր է կարդում շաբաթական առնվազն երեք անգամ, մինչդեռ թերթեր (այդ թվում նաև դրանց օնլայն տարբերակները) կարդում է միայն 40 տոկոսը:

Ամերկյան թերթերի` գովազդից ստացված եկամուտն այս տարի կազմել է

22,8 միլիարդ դոլար: Վերջին չորս տարիների ընթացքում այդ եկամուտները գրեթե 46 տոկոսով նվազել են: Միևնույն ժամանակ, ինտերնետում տեղադրվող գովազդից ստացված հասույթը 2010 թվականին կազմել է 25,8 միլիարդ դոլար: Սակայն, ինչպես հաղորդվում է Pew Research Center - ի հաշվետվության մեջ, կոնտենտի արտադրողներին այդ եկամուտների շատ փոքր մասն է բաժին հասնում, հիմնականում դրանք տրվում են որոնողական կամ այլ ծառայություններին:

Pew Research Center - ը հատուկ ուշադրություն է դարձրել շարժական ինտերնետի դերին: Պարզվեց, որ ամերիկացիների մոտ 47 տոկոսը տեղական լուրերը ստանում է շարժական սարքերի միջոցով: Պլանշետային համակարգիչների օգտագործողների թիվը հասել է 7 տոկոսի` չորս ամսավա ընթացքում գրեթե կրկնապատկվելով: Այնուամենայնիվ, պլանշետները, ի տարբերություն սմարթֆոնների, դեռ համեմատաբար ավելի հազվադեպ են օգտագործվում լուրեր կարդալու համար:

Հետազոտողները կասկածի տակ են առել օնլյան-լուրերի վճարովի մուտքով ԶԼՄ - ների բիզնես-մոդելի հեռանկարայնությունը: Հաշվետվության մեջ նշվում է, որ այդ մոդելը ներմուծած ԶԼՄ - ների ընթերցողների ընդամենը 1 տոկոսն է համաձայնել վճարել: Հարցման արդյունքում պարզվելմ է, որ ամերիկացիների 23 տոկոսը պատրաստ է վճարել ամսական 5 դոլար տեղական լուրերի կայք մուտքի համար, եթե տեղական թերթն այլևս գոյություն չունենա:

Վերջին անգամ փոփոխվել է 14.03.2011 18:17

Նման նորություններ (թեգերով)

Վերև