Banner
Banner
03.04.2011 17:52

Facebook-ին դատի են տվել 'երրորդ ինտիֆադայի' մասին էջի պատճառով

Նախկին դատախազ, փաստաբան և իրավապաշտպան Լարրի Կլեյմանը (Larry Klayman) դատի է տվել Facebook սոցիալական ցանցին և նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է TechCrunch ինտերնետ-հրատարակչությունը:

Հայցվորը դժգոհեր էր,

որ “երրորդ ինտիֆադային” նվիրված էջը ժամանակին չի ջնջվել: Ավելի քան 500 հազար երկրպագու հավաքած ռադիկալ էջը փակելու կոչերը հնչում էին վաղուց, սակայն ջնջվել է այն միայն 2011 թվականի մարտի 29 - ին:

Կլեյմանը պատասխանող կողմից 1 միլիարդ դոլար է պահանջում` պնդելով, որ վերջինս, չափազանց երկար է առհամարհել ծայրահեղ բովանդակությամբ էջը: Սակայն Facebook - ում մտադիր են պաշտպանել իրենց իրավացիությունը: Ինչպես Agence France-Presse - ին հաղորդեց ընկերության ներկայացուցիչը, նրանք հայցը դեռ չեն տեսել, սակայն գտնում են, որ դատաքննության առարկա նրանում չկա: Սոցիալական ցանցի ադմինիստրացիայի խոսքերով` “երրորդ ինտիֆադայի” մասին էջն անմիջապես ջնջվել է, հենց որ խաղաղ ցույցի փոխարեն այտնեղ բռնության կոչեր են սկսվել:

Հիշեցնենք, որ ինտիֆադա սովորաբար անվանում են պաղեստինցիների պայքարը իսրայելցիների դեմ, որի նպատակն է Իսրայելի տարածքում ստեղծել արաբական պետություն: “Երրորդ ինտիֆադայի” փակ էջում տեղադրված էին այն մայիսի 15 - ին` ուրբաթ օրը սկսելու կոչեր:

Վերջին անգամ փոփոխվել է 03.04.2011 18:18

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner