Այս ցուցանիշով iPhone 4 - ը գերազանցել է PlayStation Portable (200 հազար վաճառված սարքավորում առաջին օրը) և Nintendo DS (500 հազար վաճառված սարքավորում վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում) շարժական համակարգերը: iOS օպերացիոն համակարգով սարքավորումների, այդ թվում նաև iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների համար նախատեսված App Store խանութը ծրագրերի ամենահայտնի ինտերնետ - խանութ է անվանակոչվել: 2008 թվականին խանութը բացելու պահից ի վեր նրանից բեռնումների թիվը գերազանցել է 6.5 միլիարդը: App Store - ը հաղթել է նաև “Բեռնվող վիդեոխաղերի խոշորագույն ինտերնետ - խանութ” անվանակարգում: 2010 թվականի սեպտեմբերի դրությամբ նրանում 37362 խաղ էր հաշվվում:
Գրքի մի քանի ռեկորդներ պատկանում են iOS - ի համար խաղերին: Այսպես, Angry Birds - ը ճանաչվել է “Շատ երկրներում ամենահայտնի վճարովի խաղ App Store - ից ”: Ընդհանուր առմամբ 67 երկրներում գնվել է խաղի մոտ 6.5 միլիոն պատճեն: Չորս մասից բաղկացած Tap Tap Revenge երաժշտական խաղը դարձավ ամենահայտնի խաղայի սերիալը, իսկ Plants vs. Zombies ստրատեգիկ խաղը` ամենաարագ վաճառվող խաղը Apple - ի բջջային օպերացիոն համակարգի համար. թողարկման պահից առաջին 9 օրերի ընթացքում այն բեռնել են 300 հազար անգամ, ինչը խաղը ստեղծող PopCap Games ընկերությանը մեկ միլիոն դոլար է բերել:
Այս ռեկորդները գրանցվել են Գինեսսի ռեկորդների գրքի խաղային հրատարակությունում (Guinness World Records Gamer's Edition), որը լույս է տեսնում 2008 թվականից սկսած: