Որոնման համակարգ |
Որոնման համակարգը` ինտերնետում տեղեկատվության որոնման հնարավորություն ընձեռող ծրագրա-սարքային համախումբ է ` վեբ ինտերֆեյսով: Որոնման համակարգ ասելով, ենթադրվում է մի վեբ կայք, որում տեղադրված է համակարգի ինտերֆեյսը/front-end/: Որոնման համակարգի ծրագրային մասը որոնման մեքենան է/որոնման շարժիչ/: Վերջինս ծրագրերի համախումբ է, որն ապահովում է որոնման համակարգի ֆունկցիոնալությունը, և համարվում է կազմակերպության /որոնման համակարգը մշակողի/ կոմերցիոն գաղտնիքը: Որոնման/փնտրման համակարգերի գերակշիռ մասը տեղեկատվությունները փնտրում են համաշխարհային ցանցի կայքերում, սակայն կան նաև այնպիսի համակարգեր, որոնք կարող են փնտրել ֆայլեր ftp-սերվերներում, ապրանքներ` ինտերնետ-խանութներում, ինչպես նաև տեղեկատվություն` Usenet-ի լուրերի բաժիններում: Ժամանակակից համացանցի առաջնային խնդերներից է որոնման/փնտրման բարելավումը:
Net Applications կազմակերպության տվյալների համաձայն` 2010 թվ.-ի ապրիլին Արևմուտքում որոնման համակարգերն օգտագործվել են հետևյալ բաշխվածությամբ.
|