Վճարային համակարգեր
Արդեն օգտվում եք ինտերնետից կամ նոր պետք է սկսեք ? Այս բաժնում ծանոթացեք այն ընկերություններին, որոնց միջոցով կարող եք վճարել օգտագործված ինտերնետի համար:
Ընկերությունն իր հաճախորդներին մատուցում է բջջային օպերատորների, ինտերնետ-պրովայդերների, արբանյակային հեռուստատեսության, IP-հեռախոսակապի ծառայությունների վճարման հարմարավետ, հուսալի եւ օպերատիվ եղանակ: Telcell-ում իրագործված է ներքին վճարային համակարգերի հաշիվների լիցքավորման, կոմունալ ծառայությունների վճարման, ՀՀ Ճանապարհային ոստիկանության տուգանքների, ինչպես նաեւ այլ ծառայությունների վճարման հնարավորությունը:
«Իդրամ» ինտերնետ վճարային համակարգը, որի օպերատորն է «Իդրամ» ՍՊԸ, գործում է 2004 թվականից: Համակարգը մասնագիտացած է առցանց վճարումների ասպարեզում և իր հաճախորդներին և գործընկերներին առաջարկում է բազմատեսակ ծառայությունների լայն ընտրանի: «Իդրամ» համակարգի առաքելությունն է խթանել էլեկտրոնային կոմերցիայի և առցանց վճարումների զարգացումը Հայաստանում, նոր որակյալ փոփոխություններ մտցնել միջազգային դրամական փոխանցումների իրականացման ասպարեզում և ինչպես նաև Հայաստանում բարձրացնել ինտերնետի նշանակության մակարդակը` ինֆորմացիոն ռեսուրսից մինչև էլեկտրոնային առևտրի գործիքի:
2007թ. հիմնադրված Տանդեմ Փեյմինթս ՍՊԸ –ն զբաղվում է ավտոմատացված վճարային համակարգերի տեղադրմամբ, տարածմամբ և ապահովմամբ:
Մեր ընկերության վճարային տերմինալները արագ, հուսալի և հարմարավետ միջոց են Ձեր բջջային հեռախոսների, կոմունալ ծառայությունների վարձերի, ինտերնետի և այլ ծառայությունների վճարման համար: