Եգիպտոսում հակակառավարական խռովությունները սկվել են հունվարի 25-ին: Ակցիաների մասնակիցներն իրենց գործողությունները կոորդինացրել են Facebook-ում և Twitter-ում թողնված հաղորդագրությունների միջոցով: Ընդդիմության ելույթների սկսվելու հենց հաջորդ օրը երկրում արգելափակվեց մուտքը միկորբլոգների ծառայություն, սոցիալական ցանցեր և Google Mail - ի փոստային ծառայություն, իսկ հունվարի 28 - ին արդեն Եգիպտոսն ամբողջությամբ անջատվեց ինտերնետից:
Հունվարի վերջին Եգիտոսում գործի դրվեց Speak To Tweet ծառայությունը, որի օգնությամբ տեղի բնակիչները կարող էին հեռախոսի միջոցով Twitter - ին ձայնային հաղորդագրություններ ուղարկել: Դրանից անմիջապես հետո իշխանությունների կողմից ձեռբակալվեց Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Google ընկերության մարկետինգի բաժնի վարիչ Վաել Գոնիմը: Նրան կասկածել էին Մուբարակի վարչակարգի ընդդիմախոսների ելույթների կազմակերպման մեջ: Փետրվարի սկզբին Գոնիմին կալանքից ազատեցին:
Եգիպտոսի նախագահ Խոսնի Մուբարակը, ով կառավարում էր երկիրն ավելի քան 29 տարի, հրաժարական տվեց փետրվարի 11 - ին: