Կլեյմանը պատասխանող կողմից 1 միլիարդ դոլար է պահանջում` պնդելով, որ վերջինս, չափազանց երկար է առհամարհել ծայրահեղ բովանդակությամբ էջը: Սակայն Facebook - ում մտադիր են պաշտպանել իրենց իրավացիությունը: Ինչպես Agence France-Presse - ին հաղորդեց ընկերության ներկայացուցիչը, նրանք հայցը դեռ չեն տեսել, սակայն գտնում են, որ դատաքննության առարկա նրանում չկա: Սոցիալական ցանցի ադմինիստրացիայի խոսքերով` “երրորդ ինտիֆադայի” մասին էջն անմիջապես ջնջվել է, հենց որ խաղաղ ցույցի փոխարեն այտնեղ բռնության կոչեր են սկսվել:
Հիշեցնենք, որ ինտիֆադա սովորաբար անվանում են պաղեստինցիների պայքարը իսրայելցիների դեմ, որի նպատակն է Իսրայելի տարածքում ստեղծել արաբական պետություն: “Երրորդ ինտիֆադայի” փակ էջում տեղադրված էին այն մայիսի 15 - ին` ուրբաթ օրը սկսելու կոչեր: