Banner
Banner
05.04.2011 12:16

"Կենդանի մատյանը" վերականգնել է աշխատանքը

LiveJournal բլոգհոսթինգը կրկին աշխատում է սովորական ռեժիմով: Ապրիլի 4 - ին, ինչպես հայտնում էր SUP ընկերության մամլո ծառայությունը, հոսթինգը դադարել է աշխատել DDoS - հարձակման պատճառով: Կիբերհարձակումը սկսվել է 14:00 և շարունակվել առնվազն մինչև 20:30:

LiveJournal Russia - ի

ղեկավար Սվետլանա Իվաննիկովան հաստատեց, որ տեխնիկական խափանման պատճառը հաքերների հարձակումն է եղել: Սակայն այն մասին, թե LJ - ի կոնկրետ որ օգտվողներն են հանդիսացել DDoS-հարձակման թիրախը, ինչպես նաև այն մասին, թե ով է եղել հարձակման ենթադրյալ իրականացնողը, տեղեկություններ չկան:

Ապրիլի 5 - ին ժամը 02:00 - ի դրությամբ livejournal.com կայքի հասանելիությունը հաստատել է նաև DownForEveryOneOrJustMe ծառայությունը:

LJ - ը նախկինում արդեն ենթարկվել էր հզորագույն DDoS-հարձակման. 2011 թվականի մարտի 30 - ին կայքն օգտվողների համար հասանելի չէր մի քանի ժամվա ընթացքում: Այդ ժամանակ ևս SUP ընկերության մամլո ծառայությունը հրաժարվեց նշել հաքերների հարձակման գլխավոր թիրախները և հնարավոր կատարողներին:

Ապրիլի 4 - ին LiveJournal - ի ադմինիստրացիան հայտարարեց, որ ծառայության աշխատանքը բազմիցս խափանած DDoS-հարձակման հարցով կարող է դիմել իրավապահ մարմիններին:

Վերջին անգամ փոփոխվել է 05.04.2011 14:11

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner