Microsoft - ի մասնագետների հայտարարության համաձայն` նման մոտեցումը մեծացնում է ֆիլտրման արդյունավետությունը, որը ֆիքսելու է նույնիսկ հատուկ մշակված պատկերները, որի պարամետրերը փոխվել են: Ընկերությունը նորամուծությունն արդեն փորձարկել է իր Bing որոնողական համակարգի և Hotmail փոստային ծառայության վրա:
Անչափահասների պոռնոգրաֆիկ նկարներից բացի PhotoDNA - ի տվյալների բազայի մեջ են ընկնելու նաև բռնության, անձնական նվաստացման և այլ հանցավոր գործողոթյուների ապացույցներ, որոնք չարագործների կողմից կարող են օգտագործվել այլ օգտվողների ահաբեկելու համար:
Վիճակագրության համաձայն` օրական մինչև 50 հազար մանկական պոռնոգրաֆիայի նկար է ընկնում ինտերնետ: “Դա պարզապես ինչ-որ մեկի փոքրիկ մութ աշխարհը չէ, խնդրի մասշտաբը ֆենոմենալ է”,- մեկնաբանելով իրադրությունը` ասել է Microsoft - ի հետ աշխատող նկարների թվային մշակման մասնագետ Խանի Ֆարդը (Hany Farid):
Facebook - ը, որն ունի ավելի քան 500 միլիոն գրանցված էջ, աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանց է: Microsoft - ը ծրագրային ապահովման աշխարհի ամենախոշոր մշակողներից մեկն է, ինչպես օրինակ` Windows օպերացիոն համակարգի և Internet Explorer բրաուզերի: Այս ընկերությանն է պատկանում նաև Bing որոնողական համակարգը և աշխարհում ամենահայտնի (2010 թվականի աշնան դրությամբ comScore - ի տվյալների համաձայն) փոտային ծառայությունը` Windows Live Hotmail - ը: