Առաջին հերթին ներկայացնենք աղյուսյակը, որտեղ ինտերնետ պրովայդերները դասավորված են ըստ չափումների միջին արագությունների`
FastNet 1123.47կբ/վ
Ucom 1120.30կբ/վ
Orange 1008.35կբ/վ
Beeline 874.57կբ/վ
ADC 721.21կբ/վ
Icon 639.61կբ/վ
Cornet 542.04կբ/վ
Vivacell 533.38կբ/վ
Web 521.31կբ/վ
Arminco 420.76կբ/վ
Radionet 400.54կբ/վ
Harknet 385.45կբ/վ
Infotech 350.54կբ/վ
Ինչպես երևում է ամենաբարձր միջին արագությունը ունի FastNet-ը: Երկրորդ տեղում է Ucom-ը` 1120 կբ/վ արագությամբ, իսկ եռյակը եզրափակում է Orange-ը 1008 կբ/վ արագությամբ: Բոլոր պրովայդերների միջին արագությունը կազմում է 664.30 կբ/վ
Երկրորդ աղյուսյակում ներկայացված են ինտերնետ պրովայդերները ըստ օգտագործողների տրված գնահատականների (առավելագույնը 5 բալ):
Ucom 3.87
ADC 3.72
Beeline 3.67
Orange 3.49
Icon 3.28
FastNet 3.09
Vivacell 3.02
Web 2.76
Radionet 2.62
Cornet 2.43
Harknet 2.30
Arminco 2.21
Infotech 2.13
Փաստորեն ըստ իր մատուցած ծառայություններից օգտվողների կարծիքի ամենաբարձր գնահատականին է արժանացել Ucom-ը 3.87 միավորով, երկրորդ տեղում է ADC-ն 3.72 միավորով, իսկ երրորդ տեղը Beeline-ինն է 3.67 միավորով:
Ինչպես կարելի է դատել ներկայացված տվյալներից ինտերնետ հասանելիության միջին արագությունը Հայաստանում զգալիորեն բարձրացել է, ինչն արդեն ողջունելի է և իհարկե հուսով ենք, որ ժամանակի ընթացքում կտեսնենք ավելի լավ ցուցանիշներ:
SpeedTest.am կայքի ադմինիստրացիա