Banner
Banner
20.07.2010 10:33

Հեղինակային իրավունքների պաշտպանությունն իրավասուներին բերեց հսկայական կորուստներ

Ամերիկյան ձայնագրման ասոցիացիան(RIAA) 2006-2008 թվականներին հեղինակային իրավունքների պաշտպանության հետ կապված դատական ընթացքների համար իրավաբանական ֆիրմաների վրա ծախսել է մոտ 64 մլն. ԱՄՆ դոլար: Այս մասին իր Recording Industry vs. People բլոգում գրում է ամերիկացի իրավաբան Ռեյ Բեքերմանը(Ray Beckerman):

Այդ ընթացքում ասոցիացիային

հաջողվել է իրավախախտողներից ստանալ 1.4 մլն.-ից քիչ ԱՄՆ դոլար` որպես տուգանք, այն էլ` կոնֆլիկտների արտադատարանային կարգավորման պայմաններում: Այսպիսով, հեղինակային իրավունքները պաշտպանելիս` աեցիացիայի կորուստը կազմել է ավելի, քան 62 մլն. ԱՄՆ դոլար:

Հրապարկված տվյալներից ելնելով` Բեքերմանը եզրակացրել է, որ RIAA-ի հիմնական նպատակը օգտվողների հետ դատական գործերի ժամանակ` չի եղել եկամուտներ ունենալը: Իրավաբանի կարծիքով, ասոցիացիան ցանկանում է հասկացնել օգտագործողին, որ «ծովահենային» երաժշտություն ներբեռնող իրավախախտողներին կարող է սպասել դատական գորտծի հարուցում և մեծ գումարների տեսքով տուգանքներ:

Այս ամենի հետ մեկտեղ, Բեքերմանը 2009-2010 թվականների վիճակագրությունը չի մեջբերում, երբ RIAA-ին հաջողվել է դատի ժամանակ մի քանի նշանավոր հաղթանակներ տանել իրավախախտողների դեմ: Մասնավորապես, ամերիկացիներ Ջեմի Թոմասին և Ջոելյա Թենենբաումին երաժշտության անօրինական ներբեռնման համար տուգանել են համապատասխանաբար 1,9 և 0,7 մլն. ԱՄՆ դոլար: Արդյունքում, իհարկե տուգանքների գումարը նշանակալիորեն նվազեցվել է:

Վերջին անգամ փոփոխվել է 20.07.2010 10:44

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner