Banner
Banner
17.02.2011 12:36

Թխվածքաբլիթ արտադրող ընկերությունը Facebook - ում "like" - երի թվով ռեկորդ է սահմանել

Թխվածքաբլիթ արտադրող Oreo ընկերությունը հայտարարել է Facebook սոցիալական ցանցի իր էջում "like" - երի թվով Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու իր մատադրության մասին: Ակցիան սկսվել է փետրվարի 15 - ի առավոտյան սոցիալական ցանցում գրանցված Oreo - ի պաշտոնական կայքում:

Ակցիայի կազմակերպիչները մտադիր են հավաքել ավելի քան

50 հազար "like" (կոնկրետ ստատուսի ամրագրված "like" կոճակի սեղմումը) մեկ օրվա ընթացքում: Նվազագույն ռեկորդային սահմանագիծը Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից սահմանվել է 45 հազար "like": Ռեկորդի սահմանման մասին լուրը գրելու պահին ռեկորդի սահմանման կոչին "like" կոճակը սեղմելով արձագանքել են ավելի քան 36 հազար օգտագործող:

Facebook - ում գրանցված Oreo - ի խումբը, որի շրջանակներում անցկացվում է ակցիան, ավելի քան 16 միլիոն անդամ ունի: Mashable բլոգի համաձայն, այս ապրանքանիշը մտնում է սոցիալական ցանցերում ամենաշատը գովազդվող հինգ լավագույն ապրանքանիշերի մեջ: Ավելի վաղ Mitsubishi Outlander XL և Mitsubishi ASX կրոսսովերների գովազդային մրցարշավի շրջանակներում Mitsubishi ընկերությունը միաժամանակ աշխարհի հինգ ռեկորդ սահմանեց: Այդ նվաճման մասին վկայող տեսահոլովակը փետրվարի 8-ին տեղադրվել է YouTube կայքում:

Facebook - ը աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն է, որն ավելի քան 600 միլիոն անդամ ունի: Kraft Foods հոլդինգին պատկանող Oreo ընկերությունը "20-րդ դարի ամենամեծ հայտնություն վայելող թխվածքաբլիթի" արտադրողն է համարվում, որը 1912 թվականին իր հիմնադրությունից հետո ավելի քան 490 միլիարդ տուփ թխվածքաբլիթ է արտադրել: Իր դասական տարբերակով Oreo-ի թխվածքաբլիթը բաղկացած է երկու շոկոլադե բիսկվիտից, որոնց արաքնում սպիտակ սերուցքային լցոն է լցված:

Վերջին անգամ փոփոխվել է 17.02.2011 21:56

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner