Խանութից գնված ծրագրերը հնարավոր է լինելու մեխանիկորեն փոխանցել սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների վրա: Իսկ հենց սարքավորումների վրա դրանք կարելի է բեռնել հեռախոսին ինտերնետ միացնելով կամ Wi-Fi – ի միջոցով: Բացի այդ օգտագործողները կկարողանան փոխանակել դուր եկած ծրագրերի հղումները Twitter – ի միջոցով անմիջապես կայքում:
Google – ից բացի ծրագրերի սեփական ինտերնետային խանութ ունի նաև Apple (iTunes) – ը и Nokia (Ovi Store) – ն: Ընդ որում iTunes – ի ծրագրերի քանակն էապես գերազանցում է Android Market – ի տեսականին: Ընդհանուր թվով սարքավորումների համար Android – ի բազայում ստեղծված է մոտ 100 հազար ծրագիր, մինչդեռ Apple iOS – ի համար` ավելի քան 300 հազար:
2010 թվականի ավարտի տվյալների համաձայն` Android – ը դարձավ բջջային հեռախոսների ամենաշատ վաճառվող հարթակն աշխարհում: Հոկտեմբեր – դեկտեմբեր ամիսներին Android – ի բազայում ավելի շատ սմարթֆոններ են վաճառվել, քան Nokia սմարթֆոններ և Apple iPhone: