Banner
Banner
12.04.2011 20:36

Դատարանը հրաժարվել է բավարարել Facebook - ի հիմնադրի դեմ ներկայացված Վինկլվոսսների հայցը

ԱՄՆ վերաքննիչ դատարանը հրաժարվել է բավարարել Վինկլվոսս եղբայների նոր հայցը Facebook ծառայության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի դեմ, հաղորդում է Agence France-Presse - ը:

Քեմերոն և Թայլեր Վինկլվոսսները Ցուկերբերգի դեմ

դատական հայց էին ձևակերպել դեռ 2004 թվականին: Եղբայները մեղադրում էին Մարկին նրանում, որ վերջինս խաբել է նրանց և համատեղ մշակումներն օգտագործել Facebook - ի ստեղծման համար: Վինկլվոսսների բողոքը հիմնված էր այն փաստի վրա, որ 2003 թվականին Ցուկերբերգը համաձայն էլ օգնել նրանց Հարվարդի համալսարանի ուսանողների համար ստեղծել ծանոթությունների կայք: Սակայն 2004 թվականի փետրվարին արդեն Մարկը գործի դրեց նմանատիպ ռեսուրսի սեփական տարբերակը:

Վինկլվոսսները և Ցուկերբերգը կարողացան համաձայնության գալ 2008 թվականին: Որպես փոխհատուցում եղբայները 20 միլիոն ԱՄՆ դոլար գումար ստացան, ինչպես նաև Facebook - ի ակցիաներ` 45 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Գումարի հաշվարկման ժամանակ ենթադրվում էր, որ յուրաքանչյուր ակցիայի արժեքը 36 դոլար է կազմում: Սակայն ավելի ուշ եղբայները հայտարարեցին, որ նրանց սխալ տեղեկատվություն է հաղորդվել:

Համաձայնության պահին յուրաքանչյուր ակցիայի արժեքն իբրև թե չորս անգամ ավելի պակաս է եղել, և, հետևաբար, փոխհատուցման գումարը սխալ է հաշվարկվել: Այն մասին, որ Վինկլվոսսները կրկին դատարան են դիմել, հայտնի դարձավ 2010 թվականի դեկտեմբերին: Սակայն այս անգամ դատարանը որոշեց, որ եղբայներն իրավունք չունեն փոխել 2008 թվականին ստորագրված համաձայնագրի պայմանները: “Սա, բնավ, առաջին դեպքը չէ, երբ մրցակցի կողմից հաղթված հայցվորը փորձում է դատարանի միջոցով հետ վերադարձնել շուկայում իր անհաջողությունների պատճառով տանուլ տվածը”,- ասվում է դատավճռի մեջ:

Վերջին անգամ փոփոխվել է 12.04.2011 21:04

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner