Պարզվել է, որ և՛ Skype - ի նոր բետա-տարբերակը, և՛ Android Market - ի պաշտոնական խանութում հասանելի սովորական ծրագիրը օգտվողի բոլոր տվյալները` ներառյալ նաև նրա նամակագրությունը և անձնական տվյալները, պահում են ընդհանուր թղթապանակում: Ընդ որում այդ թղթապանակի պարունակությանը մուտք ունեն բոլոր ծրագրերը և օգտվողները:
Այսպիսով, Android-սմարթֆոն կամ պլանշետ կոտրելով` հաքերները հնարավորություն կստանան առանց օգտվողի գիտության մուտք ստանալ Skype -ում գրանցվելու նրա հաշվառու գրառման անձնական տվյալներին: Ընդ որում այս խոցելի թերությունը տարածվում է նաև Android Market - ում հասանելի Skype- ի պաշտոնական ծրագրի վրա:
Android Police - ի տվյալների համաձայն` Skype - ում արդեն տեղեկացել են թերության մասին: Սակայն ծրագրի նորացված տարբերակի թողարկման ժամկետ դեռևս չի նշվում: